25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Արտադրության ծախսերը կնվազեն

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի տվյալներով, 2014թ. նոյեմբեր ամսվա ընթացքում տեղի է ունեցել ՀՀ դրամի փոխարժեքի ճշգրտում: Եթե այս տարվա հոկտեմբերի 31-ի տվյալներով ամերիկյան դոլարի փոխարժեքը ՀՀ դրամով հավասար  էր 411,26, ապա նոյեմբերի 5-ին այն կազմում էր 413,51, իսկ նոյեմբերի 10-ին, 15-ին և 20-ին՝  համապատասխանաբար 414,95; 415,50 և 417,13: Նոյեմբերի 25-ի տվյալներով այն արդեն կազմում է 433,68:   

ՀՀ դրամի փոխարժեքի ճշգրտումը պայմանավորված է ինչպես տարածաշրջանում և միջազգային ֆինանսական շուկաներում համաշխարհային տնտեսության վերջին ժամանակաշրջանում տեղի ունեցած բացասական  զարգացումներով, այնպես էլ հետևանք է ռուսական ռուբլու արժեզրկման, իսկ պետք է նշել, որ մեր տնտեսությունը որոշակի չափով սերտաճել է ռուսական տնտեսության հետ:      

Դրամի արժեզրկումը կարճաճամկետ հատվածում կարող է ունենալ դրական ազդեցություն և հավասարակշռության որոշակի տարրեր հաղորդել Հայաստանի տնտեսությանը:

Դրամի արժեզրկումը, մասնավորապես կարճաժամկետ հատվածում, կբերի այլ տարադրամներով փոխանցվող տարադրամների տրանսֆերտների արժեքի աճին, երբ դրանք կփոխարինվեն հայկական դրամով: Եվ, հետևաբար, եթե այդ տրանսֆերտների հաշվին կազմակերպվում է արտադրություն Հայաստանի Հանրապետությունում, ապա դա կարող է ավելի շահավետ դառնալ և առավել շահութաբեր դարձնել ապրանքների ու ծառայությունների արտահանումը:  

Ինչպես նաև նախատեսվում է, որ օտարերկրյա ներդրողների համար արտադրությունը և բիզնեսը  Հայաստանում դառնալու է ավելի գրավիչ, քանի որ արտադրության ծախսերը, որպես կանոն, նվազելու են:

Նման արժութային քաղաքականություն, այս կամ այն չափով, այս կամ այն ժամանակաշրջանում, իրականացրել և իրականացնում են աշխարհի ինչպես զարգացած, այնպես էլ զարգացող երկրները:

Իհարկե այս լողացող փոխարժեքը պետք է պարբերաբար գտնվի  Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ուշադրության կենտրոնում, որպեսզի այն չհանգեցնի չկարգավորված գնաճի, ինչը մեր երկրի տնտեսության համար ոչ ցանկալի և բացասական երևույթ է:

Անհրաժեշտ է նշել նաև, որ  ՀՀ կենտրոնական բանկը իր պահուստների հաշվին պետք է կանխի փոխարժեքի բոլոր տեսակի արհեստական տատանումները և ապահովի երկրում ֆինանսական կայունությունը:

2015թ.-ին Ռուսաստանի Դաշնությունում ներմուծվող արտադրանքի նվազման և տեղական արտադրության սպասվող աճով պայմանավորված  նախատեսվում է ռուբլու փոխարժեքի աճ՝ դոլարի և եվրոյի նկատմամբ, ինչի արդյունքում կարող ենք սպասել նաև ՀՀ դրամի արժեվորում:

Տիգրան Խաչատրյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ