25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ՄԱԿ-ը Երջանկության միջազգային օր է հռչակել

ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան մարտի 20-ը հռչակել է Երջանկության միջազգային օր, հաղորդում է “AFP”-ը:

Առաջարկն արվել է Բութանի Թագավորության կողմից եւ միաձայն ընդունվել ՄԱԿ-ի 193 անդամ-երկրների կողմից:

Գլխավոր Ասամբլեայի ընդունած բանաձեւում երկրներին խորհուրդ է տրվում տոնը նշել “համապատասխան ձեւով, այդ թվում նաեւ կրթական եւ լուսավորչական ծրագրերով”: Թե ինչու է տոնի համար ընտրվել հենց մարտի 20-ը, չի նշվում:

Շատ երկրների կառավարություններ են սկսել ազգի բարեկեցության աստիճանը որոշելու ժամանակ հաշվի առնել այնպիսի գործոն, ինչպիսին է երջանկության մակարդակը, քանի որ միայն տնտեսական ցուցանիշները օբյեկտիվ պատկեր չեն հաղորդում:

ՄԱԿ-ի միջազգային օրացույցում ավելի քան 100 տոն կա, որոնց թվում` Կենսաբանական բազմազանության օրը` մայիսի 22-ին, Հեպատիտի օրը` հուլիսի 28-ին, Մայրենի լեզվի օրը` փետրվարի 21-ին, Ինտելեկտուալ սեփականության օրը` ապրիլի 26-ին, եւ շատ այլ տոներ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ