18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Սյունիքի համայնքապետերի նկատմամբ քրգործերով իրականացվող այսպիսի լկտիությունը ՀՀ պատմության մեջ անկրկնելի է. փաստաբան

Վստահաբար կարող եմ ասել՝ Սյունիքի համայնքապետերի նկատմամբ քրեական գործերով իրականացվող այսպիսի լկտիությունը ՀՀ իրավական պատմության մեջ անկրկնելի է, այն նույնիսկ գերազանցում է վերջին երեք տարիների ընթացքում այսօրվա իշխանության սահմանած ապօրինության ռեկորդները։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Րաֆֆի Ասլանյանը:

«Ինքս անձամբ տեսա, թե իրավապահ մարմինների կողմից ինչ է կատարվում Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավարի գործով։ Համոզված եմ, որ նույնը կատարվում է Որոտանի ղեկավարի, Մեղրիի և Քաջարանի քաղաքապետերի վերաբերյալ գործերով։ Երկար տարիներ տարբեր պաշտոններ եմ զբաղեցրել քրեական հետապնդման մարմիններում, շատ բան եմ տեսել, ոչ մի ժամանակահատված իդեալական չեմ համարում, շատ հարցերի ըմբռնումով եմ վերաբերվում, բայց վստահաբար կարող եմ ասել՝ Սյունիքի համայնքապետերի նկատմամբ քրեական գործերով իրականացվող այսպիսի լկտիությունը ՀՀ իրավական պատմության մեջ անկրկնելի է, այն նույնիսկ գերազանցում է վերջին երեք տարիների ընթացքում այսօրվա իշխանության սահմանած ապօրինության ռեկորդները»,- գրել է նա։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ