29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Ջրի հարցը չեն լուծում, որ Մեղրիով միջանցք տա՞ն․ բողոքի ակցիա Շվանիձորում

Մեղրու Ալվանք, Շվանիձոր, Նռնաձոր բնակավայրում գյուղացիները բողոքի ակցիա են իրականացրել։

Նրանք պահանջում են իրենց ոռոգման ջուր տրամադրել, ասում են, որ 20 օր է, ինչ ոռոգման ջուր չի տրամադրվել այս համայնքներին։
«Սյունիք» ՋՕԸ պետը հավաքվածներին վստահեցրեց, որ մարդիկ արդեն հուլիսի 11-ին ջուր կունենան, իսկ հավաքվածները խոստացան՝ ջուր չունենալու դեպքում միջպետական մայրուղին կփակեն։
«Հովհաննիսյան Ալիկի հողերը օվկիանոսի մեջ լող է տալիս, իսկ մարդիկ, որոնք էս քարերի տակ, ոչ թե ապրում այլ գոյատեւում են, իրենց մի բուռ հողով, որով կերակրում են իրենց երեխաներին, էդ հողերը Հովհաննիսյան Ալիկի հրամանով չորացնում են, դա էն հրամանն է, որ Մեղրու միջանցքը պետք է բացվի: Մեղրու միջանցքն են ուզում բացեն, այսինքն ամենահեշտ ձեւն է, չորացնեն մարդկանց հողերը, գյուղացին արագ-արագ գնա եւ իրենք այս տարածքը հանձնեն Թուրքիային»,-ասաց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ