25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Թիրախում հիմա էլ դպրոցների տնօրեններն են․ «Փաստ»

«Հետընտրական զարգացումների հետ կապված՝ «Փաստ» թերթին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել, որ այս օրերին լուրջ գործընթացներ են տեղի ունենում մի շարք մարզերում՝ հատկապես կապված դպրոցների տնօրենների հետ։ Մասնավորաբար, Շիրակի մարզում արդեն իսկ բառացիորեն քաղաքական նկատառումներով մի քանի տնօրեններ են ազատվել աշխատանքից, իսկ Լոռու մարզպետարանում օրերս տեղի է ունեցել հանդիպում, որին մասնակցել են իշխանության տեղական «տասովչիկները» և մի քանի հավատարիմ տնօրեններ ու փորձել են կազմել ոչ միայն ընդդիմադիր հայացքներ ունեցող, այլև այն «անհնազանդ» տնօրենների ցուցակը, որոնք նախընտրական շրջանում իրենց չեզոք են պահել ու Փաշինյանին ու նրա թիմին եռանդով չեն աջակցել։

Ավելին, ըստ մեր աղբյուրների, քննարկումից օրեր անց հատուկ «հանձնաժողովը» շրջայց է կատարել «ռիսկային» դպրոցներ և փորձել տվյալ տնօրենների վրա «կեղտ բռնել», ինչը, սակայն, մեր տեղեկություններով, չի ստացվել։ Մի խոսքով, տեղական իշխանություններին հանձնարարված է ամեն գնով հասնել իրենց նպատակին և օր առաջ ազատվել անհնազանդ կամ պարզապես իրենց ոչ ձեռնտու տնօրեններից: Ընդ որում, այս վիճակը, մեր տեղեկություններով, գրեթե բոլոր մարզերում է»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ