20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Հայաստան-Թուրքիա. ունենք 2 ստորագրություն, չունենք գործընթաց. Թոմաս դե Վաալ

Հոկտեմբերի 22-23-ը Անկարայի համալսարանում տեղի ունեցավ  «Փակ դարպաս՝ Թուրքիա-Հայաստան սահմանի հեռանկարները» խորագրով միջազգային համաժողով, գրում է Ermenihaber.am-ը:

Մասնակիցներից մեկը` «Քարնեգի կենտրոնի» Կովկասի գծով բրիտանացի ավագ փորձագետ Թոմաս դե Վաալը, պատասխանելով  Ermenihaber.am-ի հարցերին, անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարներին:

– Ինչպե՞ս եք տեսնում հարաբերությունների ապագան: Ի՞նչ եք կարծում` մի օր Թուրքիան կմոռանա՞ Ադրբեջանի գործոնը ու կբա՞ցի Հայաստանի հետ սահմանը:

– Հայ-թուրքական սահմանի բացման հարցում ես, ցավոք, բավական վատատեսական մոտեցում ունեմ: Հայկական կողմում առկա բացասական արձագանքները՝ առավելապես սփյուռքի կողմից, ՀՀ նախագահին ավելի զգուշավոր են դարձնում, իսկ Ադրբեջանի ճնշումն է թուրքական կողմին զգուշավոր դարձնում: Արդյունքում՝ մենք ունենք 2 ստորագրություն, բայց չունենք գործընթաց: Եվ ցավոք, Ադրբեջանի դիրքերը Թուրքիայում գնալով հզորանում են, ուստի կարծում եմ, որ ցյուրիխյան արձանագրությունները չեն վավերացվի: Ահա թե ինչու են սահմանի բացման շանսերը բավականին փոքր:  Ու դա բխում է Ադրբեջանի շահերից:

– Ամեն դեպքում չենք կարող ժխտել, որ հասարակությունների միջև որոշակի շփումներ կան:

– Այո, չենք կարող ժխտել:  Այնուամենայնիվ փոքր քայլեր արվում են երկու հասարակությունների շփման մեջ: Առևտրի, մշակույթի և այլ բնագավառներում կան որոշակի շփումներ: Այն փաստը. որ այսօր Անկարայում տեղի է ունենում հայ-թուրքական համաժողով արդեն առաջընթաց է: 10 տարի առաջ նման բանի մասին նույնիսկ մտածել չէինք կարող: Ճիշտ է, շատ դանդաղ, բայց այնուամենայնիվ առաջընթաց կա: Սա կարևոր գործընթաց է: Բացի այդ թուրքական հասարակությունը հիմա ավելի բաց է և ունի այլ մոտեցում թե հայկական հարցի և թե սահմանի բացման վերաբերյալ: 

– Կարծում եք, որ հասարակական կարծիքը կարող է պարտադրել պետական քաղաքականության մեջ կուրսի փոփոխությո՞ւն:

Ոչ անմիջապես: Դա երկար ժամանակ կպահանջի: Սերնդափոխություն է տեղի ունենում: Ես այն համոզմունքին եմ, որ նոր սերունդն ավելի հանդուրժող է: Բայց ամեն դեպքում այս գործընթացը երկար ժամանակ կպահանջի:

– Իսկ ցեղասպանության հարյուրամյակին ընդառաջ Թուրքիայից որևէ քայլի ակնկալիք պե՞տք է ունենալ:

– Որևէ խոշոր նշանակության քայլ չեմ ակնկալում: Թուրքիայի նախագահը, բնականաբար, Հայաստան չի մեկնի: Սակայն ինչ-որ փոքր քայլեր ամեն  դեպքում հնարավոր է, որ կարվեն: Ներողություն, որ այսքան վատատես եմ:

Աստղիկ Իգիթյան / Անկարա

Ermenihaber.am

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ