23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Ջհանգիրյանը դռան մոտ կոնյակ-բոնբոներկայով հերթեր են․ «Հրապարակ»

 «Իրեն «օրենքի ուժով» ԲԴԽ նախագահ կարգած Գագիկ Ջհանգիրյանի կաբինետի դիմաց այս օրերին կոնյակ-բոնբոներկայով հերթեր են գոյացել։ Բարձրագույն դատական խորհրդի մեր աղբյուրներն ասացին, որ հերթով Ջհանգիրյանի մոտ են մտնում տարբեր դատավորներ՝ իրենց գործերը դասավորելու։

Բանն այն է, որ հուլիսին լրանում է մի շարք դատարանների նախագահների պաշտոնավարման երեք տարին, եւ ԲԴԽ-ն պետք է նոր նախագահներ նշանակի։ Հիմա դատավորները հերթով մտնում են Ջհանգիրյանի մոտ՝ խնդրելու, միջնորդելու, իրենց հավատարմությունը հայտնելու, կաշառելու, որ հենց իրենք նշանակվեն այս կամ այն դատարանի նախագահ։

Դատավորների մի մասն էլ մտնում է՝ մարզերից Երեւանի դատարան տեղափոխվելու խնդրանքով։ Մի խոսքով, վերադարձել են Ջհանգիրյանի սիրելի «հին ու բարի» ժամանակները՝ 90-ականները, երբ նա դատավորներ ու նախագահներ էր նշանակում, եւ իրենից կախում ունեցողները հերթ էին կանգնում նրա կաբինետի մոտ, ենթադրաբար՝ ոչ դատարկաձեռն։

Իսկ զինվորական գործերով անցնողների հարազատներն արյուն-արցունք էին թափում՝ անօրինական քննությունների պատճառով։ Մեզ ասացին՝ եթե ԲԴԽ-ի տեսախցիկները հետ շրջեն, բավական հետաքրքիր կոռուպցիոն փաստեր կհայտնաբերվեն»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ