19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Սերգո Կարապետյանի նկատմամբ հնարավոր է, որ հարկադրանք կիրառված լինել

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի եւ Նոր Նորք նստավայրում` դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ Սերժ Սարգսյանի եւ «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի գործով դատական նիստին Սերժ Սարգսյանի պաշտպաններից Ամրամ Մակինյանը հայտարարեց, որ ՀՀ գյուղատնտեսության նախարար, այս գործով նախկինում ամբաստանյալի կարգավիճակ ունեցած Սերգո Կարապետյանի նկատմամբ հնարավոր է, որ հարկադրանք կիրառված լինել։

Մակինյանը  ասաց, որ Սերգո Կարապետյանը մի քանի անգամ կանչվել է հարցաքննության եւ տվել է նույնաբովանդակ ցուցմունք, իսկ վերջին անգամ դիմում է գրել ՀՔԾ, թե այդ քրեական գործի առնչությամբ ասելիք ունի։

Պաշտպանը դատարանին միջնորդեց ՀՔԾ-ից և ՀՔԾ շենքի պահպանությունն իրականացնող ծառայությունից տեղեկություններ պահանջել Կարապետյանի հետ 2019 թվականի հոկտեմբերի 5-ին կատարված քննչական գործողության վերաբերյալ, ստանալ այդ արձանագրության պատճենը և հնարավորություն տալ նրանց ծանոթանալ այդ փաստաթղթին։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ