24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Աշխարհահռչակ հայուհու մասին մյուզիքլ կբեմադրվի Բրոդվեյում /վիդեո/

Բրոդվեյում կբեմադրվի մյուզիքլ, որը կպատմի  աշխարհահռչակ հայազգի երգչուհի Շերիլին Սարգսյանի կյանքի պատմությունը: Այդ մասին գրել է Շերը  “Twitter”-ի իր բլոգում:

Երգչուհու խոսքով` բեմադրության մեջ կհնչեն իր երգերը: Նա հավելել է, որ բեմին միանգամից ներկա կգտնվի 3 տարբեր Շեր (թե ով կկատարի դերը, առայժմ հայտնի չէ), որոնք միմյանց հետ կզրուցեն եւ կերգեն:

Շերի ներկայացուցիչ Ռիզա Շապիրոն հաստատել է մյուզիքլի ստեղծման գաղափարը, սակայն հայտնել է, որ դժվար է ասել պրեմիերայի օրը, քանի որ բեմադրության աշխատանքները կարող են ձգվել մի քանի տարի:

Երգչուհի Շերիլին Սարգսյանն սկսել է իր կարիերան 1960-ականների սկզբին: Այս ընթացքում նա 20 ալբոմ է ձայնագրել: Վերջին ձայնասկավառակը` “Living Proof”-ը, Շերը թողարկել է 2001-ին: Բացի երաժշտությունից, նա նաեւ կինոյի աստղ է: Նրա մասնակցությամբ հայտնի ֆիլմերից են “Ջրահարսերը” եւ “Իսթվիքյան վհուկներ” ֆիլմերը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ