19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Կդիմանանք, արդյո՞ք, այս ահավոր անկմանը…». Սենոր Հասրաթյան

Սենոր Հասրաթյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Նորագույն հայ իրականության մեջ «բացասման-բացասման» օրենքը վաղուց հատել է ողջամտության բոլոր սահմաններն ու, կարծես հասել ենք մի հանգրվանի, երբ սկսել ենք համատարած ատել մեր անցյալը, ասել է թե՝ մեր նախորդների բոլոր այն կերտածները, որոնք դեռ չեն հասցրել վերածվել դասագրքային ճշմարտության կամ, ինչպես ասում են, «քնած պատմության»:

Մեզ համար արժևորման չափորոշիչ է դարձել ոչ թե համազգային կարևորության գործընթացներում անհատի թողած ծանրակշիռ ավանդը, այլև նրա մասին հորինվող և համոզմունքի հասցվող բամբասանքը, որն զգացմունքայնությունից խլացած հանրությանն է ներկայացվում պատեհ ու անպատեհ առիթով:

Հենց այդպես էլ մենք անխնա ավերում ենք մեր երեկը՝ «օճառաջրի հետ դուրս նետելով մաքրամաքուր մանուկին…»։

Մենք առաջ ենք շարժվում, մեր հետևում թողնելով դատարկություն, որի վրա կառուցելը լինելու է ոչ միայն վտանգավոր, այլև անհնար…

Մենք ցանկացած նորի սկիզբ հնի համար դարձրել ենք ամենակարող դատավոր և անցյալին նայում ենք որպես հանցագործի…

Կդիմանանք, արդյո՞ք, այս ահավոր անկմանը, թե ժամանակ հետո ունեցած մեր կորուստների համար նորից կմեղադրենք Հայոց ճակատագրին…»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ