19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ես հիշում եմ երկրիս բոլոր կորուստները… Տղերքին… Արցախը… Հաղթանակի զգացողությունը..․ Ռուբեն Մխիթարյան

Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը նոր գրառում է կատարել՝ նշելով, որ այսօր գնալու է Հանրապետության հրապարակ։

«Ես հիշաչար չեմ, ես ուղղակի երբեք չեմ մոռանում՝ և լավը, և վատը:

Ես հիշում եմ, թե ինչպես նիկոլի ու իր փնթի թիմի վրա «ղժժացող» լևոնականները կաբինետներում սկսեցին փառաբանել նրան, աչքիս դեմը տրորելով առաջին նախագահին, որին ինչպես մանտրա անվանում էին՝ հիմնադիր:

Ես հիշում եմ, թե ինչպես երգիչներն ու դերասանները հենց հրապարակի ճանապարհին արագ ջնջում էին Սերժի, Ռիտայի և մնացածի հետի նկարները, արագ հագնում սպիտակ շորերը ու վազում փռչոտների մոտ, որպեսզի հիմա էլ նրանց համար երգեն նույն, բայց «նոր» երգերը:

Ես հիշում եմ շիրակթորոսյաններին, ֆելիքսցոլակյաններին, դավիթտոնոյաններին, զոհրապմնացականյաններին, շատ շատերին… Բոլորին հիշում եմ: Չկասկածեք:

Ես հիշում եմ, թե ինչպես 3 տարի վիրավորել են ինձ, ընտանիքիս, ծնողներիս, գերեզմանս, ընկերներիս, սպառնացել ու գետ մի հոգի «դուխ» չի արել դիմացս կանգնի ու իրականացնի իր «քոնձռոտ» սպառնալիքը:

Ես հիշում եմ երկրիս բոլոր կորուստները… Տղերքին… Արցախը… Հաղթանակի զգացողությունը…

Ես ԲՈԼՈՐԻԴ ու ԱՄԵՆ ԲԱՆ հիշում եմ ու ՉԵՄ ԹՈւՅԼ ՏԱԼՈւ, ՈՐ ՄՈՌԱՑՎԻ: Այսօր ես գնալու եմ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻ: Գնալու եմ այնպես, ինչպես գնացել ու գոռացել եմ բոլոր այն տեղերից, որտեղից հնարավոր էր արթնացնել ազգիս: Գնալու եմ ու ԿԱՆԳՆԵՄ: Պինդ, ամուր ու վստահ: Որովհետև հունիսի 21-ից գլուխս կախելու եմ ու սկսեմ վերականգնել քաղաքս, մարզս, երկիրս, պետությունս, պատիվս ու ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈւԹՅՈւՆՍ:

19:00, Հանրապետության հրապարակ:

Ես բոլորիդ հիշում եմ»,- ֆեյսբուքյան էջում գրել է նա։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ