23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Այդքան ճոխ հարսանիքներ են անում, ամուսնանալուց առաջ պետք է ստուգվել

«Ցիտոմեգալովիրուս կոչվող վիրուսը կարող է բերել նորածնի մոտ ծայրանդամների բացակայության, մեծ կամ փոքր գլխի, ողնաշարի ճողվածքի, նապաստակի շուրթի և այլն»,-Henaran.am-ին ասաց մանկաբարձ-գինեկոլոգ Գեորգի Պողոսյանը՝ խոսելով նորածինների հետ կապված վերջին աղմկահարույց դեպքերից: Վիրուսի մեկ այլ տեսակ է հերպեսը, սա էլ հենց դառնում է վիժումների պատճառ: «Հաճախ հերպեսի հետևանքով ծնվում են խուլ, համր, կույր կամ դաունի սինդրոմով երեխաներ»,-նշեց նա:

Պողոսյանը բացատրեց, որ յուրաքանչյուրի օրգանիզմում որոշակի չափով կան այդ վիրուսները, սակայն դրանք կարող են վտանգավոր դառնալ, եթե «արթնանան»: «Վիրուսներն «արթնանում» են դիմադրողականության անկման հետևանքով, երբ աղջիկներն ու կանայք մինչև հղիանալը հետևում են տարբեր դիետաների, ինչի արդյունքում էլ ընկնում է կնոջ դիմադրողկանությանը, կամ ջերմություն են տալիս»:

Այս ամենից խուսափելու համար նախ հղի կինը պետք է իրեն լավ հետևի, չհիվանդանա հղիության ընթացքում, բացի այդ էլ զույգը նախքան ամուսնանալը պետք է այցելի բժշկին:

«Այդքան ճոխ հարսանիքներն են անում, թող այդ գումարից մի փոքր մաս էլ տրամադրեն հետազոտմանը»,-ընդգծեց Պողոսյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ