24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 76, մահվան՝ 5 նոր դեպք

Հայաստանում հունիսի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 76 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 223 460-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 քաղաքացի, մահացածների թիվը 4478 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք: Հունիսի 10-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1092 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 5 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5570-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 167 է, ընդհանուր առողջացածներինը՝ 214 857, փաստացի բուժվողներինը՝ 3033 (մեկ օրում նվազել է 96-ով): Մեկ օրում արվել է 3291 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1 114 887թեստ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ