25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Փաստերով կխոսենք շուտով, երբ ժամը լրանա. Փաշինյանին Սարգսյանի տված ժամանակը դեռ չի լրացել. Հարությունյան

Այն աստիճան ստահոդ լուրեր են հրապարակ նետվել իշխանական թեկնածուի կողմից, որ դրան արձագանքնելու միակ եղանակը փաստերով խոսելն է, պատասխանելով լրագրողների հարցերին՝ ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի ընտրական շտաբի ղեկավար Դավիթ Հարությունյանը:

«Փաստերով, կարծում եմ, կխոսենք շատ շուտով, երբ ժամը լրանա: Սերժ Սագսյանի արձագանքը հետևյալն էր, որ մենք ասեկոսեներ չենք տարածելու, խոսելու ենք փաստերով: Ժամանակը դեռ չի լրացել: Առաջարկում եմ սպասել ժամանակի լրանալուն», – նշեց նա: 

Հիշեցնենք, որ ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել էր Նիկոլ Փաշինյանի մեղադրանքներին, թե զինվորներից գողացված գումարը պարտվել է «մոնտե կարլոներում»:

«24 ժամ եմ տալիս. կամ պետք է մի փաստ ներկայացնի, կամ ես էնպիսի փաստեր եմ հրապարակելու իր մասին, իր ընտանիքի մասին, որ հասարակությունը թքելու ա իր վրա», – ասել էր Սերժ Սարգսյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ