25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Նիկոլի իշխանության վերարտադրումն է հղի նոր պատերազմով, զոհերով, նոր գերիներով Էդուարդ Շարմազանով /տեսանյութ/

Թուրքն արդեն մի ամիս է՝ մեր սահման է մտել, սա ղժղժում է, վենդետաների կոչ է անում, լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Ա՛յ ընկեր, տղամարդ ես, գնա քո սահմաններից թուրքին վռնդի», – ընդգծեց նա:
Շարմազանովն ավելացրեց նաև, որ Ալիևի, Էրդողանի, բոլորի հետ իրենք վարվելու են առանց ավելորդ պոպուլիզմի, առանց կեղծ շոուների:
«Դրա համար դիվանագիտություն ենք բանեցնելու, որն այսօր չկա: Նիկոլի իշխանության վերարտադրումն է հղի նոր պատերազմներով, նոր կորուստներով, գերիներով, մեր իշխանության գալը հղի է միայն բանակցությունների միջոցով երկարաժամկետ խաղաղություն ապահովելով», – ասաց Շարմազանովը:

ՀՀԿ ԳՄ անդամը նաև նկատեց՝ քարոզարավը ցույց է տալիս, որ «Պատիվ ունեմ» դաշինքը հիմնական ֆավորիտներից մեկն է:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ