20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ» դաշինքն ունի կամք, երազանք, թիմ, ուժ, փորձ, միտք, գիտելիք, խիղճ ու ՊԱՏԻՎ

Այսօրվանից մեկնարկել է Հայաստանի հանրապետական կուսակցության և «Հայրենիք» կուսակցության ձևավորած «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական քարոզարշավը հանրապետության մարզերում:

Քարոզարշավի առաջին օրը դաշինքը գլխավորող Արթուր Վանեցյանը թիմակիցների հետ եղել է Տավուշի մարզում։ Նա Դիլիջանում հանդիպում է ունեցել բնակիչների հետ, ներկայացրել դաշինքի նախընտրական ծրագրի հիմնական դրույթները, պատասխանել բնակիչներին հուզող հարցերին:

Տավուշցիներին առավելապես հետաքրքրել են «Պատիվ ունեմ» դաշինքի մոտեցումներն ու լուծման առաջարկները՝ կապված մեր երկրի անվտանգության, սահմանամերձ համայնքերի պաշտպանվածության ու հետագա զարգացման, Արցախի հիմնախնդրի լուծման, մեր պետության և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման աշխատանքների, գերիների վերադարձման հետ:

Արթուր Վանեցյանը հանդիպման մասնակիցներին անվտանգության ամրապնդման համատեքստում ներկայացրել է նաև իր գլխավորած դաշինքի պատկերացումները ՀՀ զինված ուժերի բարեփոխման վերաբերյալ:

#Պատիվ_ունեմ

«ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ» դաշինքն ունի կամք, երազանք, թիմ, ուժ, փորձ, միտք, գիտելիք, խիղճ ու ՊԱՏԻՎ՝ ուղղելու պետության մեջքն ու ապրեցնելու #Պատիվ_ունեմ

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ