25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Այս իշխանություններն այլևս անելիք չունեն․Տիգրան Աբրահամյան

Անվտանգային հարցերի փորձագետ, «Հենակետ» վերլուծական կենտրոնի հիմնադիր, «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Դեռևս իշխող ուժ համարվողներն օրեր առաջ Զինված ուժերում իրենց կատարած աշխատանքի վերաբերյալ հաշվետվություն էին հրապարակել, որտեղ փորձել էին ակնհայտ մանիպուլյացիաներով «փաստական» տվյալներ ներկայացնեին:

Առհասարակ նպատակահարմար չեմ համարում ներկայացված հաշվետվությունը որևէ ձևով քննարկման ներկայացնել, որովհետև այստեղ ասելիքը մեկն է՝ պատերազմի քննությունը ցույց տվեց, թե իրականում որքան արդյունավետ է եղել այս իշխանությունը ոչ միայն բուն անվտանգային համակարգի կառուցման, այնպես էլ՝ պետական կառավարման հարցում:

Պատերազմում պարտության կամ պետությունը կազմաքանդման տանելու պայմաններում արդեն հետաքրքիր էլ չեն, թե ինչ թվեր են նկարվում կամ ինչպիսի փաթեթավորմամբ են ներկայացվում:

Պետության ուժը, համակարգի իմունիտետը, պետական կառավարման համակարգի տարբեր օղակների ունակություններն ու հմտություններն առավելապես հստակ տեսանելի են ճգնաժամային իրավիճակում:

Իսկ սրանք առաջին իսկ ճգնաժամի պայմաններում ոչ միայն ձախողվեցին, այլ պետությունը հրեցին անհայտություն՝ դրան բնորոշ բոլոր ծանր հետևանքներով:
Այս իշխանություններն այլևս անելիք չունեն»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ