25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Որ “պադվադիտ” չանեն. Երկիր

Որքան էլ ԲՀԿ-ի նախկին քվոտայով նորանշանակ ՕԵԿ-ական եւ ՀՀԿ-ական նախարարները, մասնավորապես` առողջապահության եւ քաղաքաշինության, վստահեցնում են, թե կադրային լուրջ փոփոխություններ չեն լինի, դրանք, այդուհանդերձ անխուսափելի են:

Այս մասին տեղեկացնում է “Երկիր”-ը` նշելով, որ սյդ նախարարություններում լուրջ եւ լուռ պայքար է գնում մասնավորապես վարչության պետերի պաշտոնների համար: Այս օրերին հատկապես ՀՀԿ-ականները լուրջ բանակցությունների մեջ են նախարարների եւ նրանց մտերիմների հետ:

Ուշագրավ է, որ համոզելու համար բերվում է այն հիմնական փաստարկը, թե տվյալ մարդը, ում համար բարեխոսում են, շատ գործ է արել ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ի համար, եւ հիմա եկել է փոխհատուցման պահը: Ոմանք էլ համոզում են` ասելով, թե արդեն այսօրվանից պետք է մտածել համակարգը ոտքից գլուխ այնպիսի մարդկանցից կազմելու մասին, որոնք շատ վստահելի են եւ նախագահական ընտրությունների ժամանակ “պադվադիտ” չեն անի:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ