25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Երևի անսովո՞ր էր իմ ներողություն խնդրելը․ նման մշակույթ չի եղել․ Անահիտ Ավանեսյան

Այո ես ներողություն եմ խնդրել և դրանից հետո որոշակի գործողություններ են իրականացվել։ Այս մասնավոր դեպքի հետ կապված կոնկրետ անձինք աշխատանքից ազատվել են, որոշները ստացել են խիստ նկատողություն և հարուցվել է  քրգործ, գործը կընթանա և օրենքի շրջանակներում բոլոր անձինք կկրեն համապատասխան պատիժ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ԱԺ-ում ասաց Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը։

Դիտարկմանը, որ կուժ ու կուլան ջարդվում է ներքին օղակների վրա, թիվ մեկ պատասխանատուն ոլորտի նախարարն է, Ավանեսյանը նշեց․

«Միանշանակ ես որպես պատասխանատու արձագանքել եմ, այո ներողություն եմ խնդրել, և ասել եմ՝ ովքեր որ պատասխանատու են կոնկրետ գործընթացի համար պետք է կրեն պատասխանատվություն»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ