19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Մարզային բժիշկը մեղավոր չէ, որ թաքցնում եք զոհերի, անհետ կորածների, գերիների ու վիրավորների թիվը. Կարեն Ավագյան

ՀՀԿ ԳՄ անդամ Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Ուշադրություն։
 
2000-ականների սկզբից դատագենետիկ փորձաքննություն իրականացվում է Հայաստանում։ Ինչ դատաբժշկական կենտրոնը գոյություն ունի գոյություն ունեն նաև մարզային կենտրոնները։
Ինչ ա նշանակում 2018-ին ենք սկսել գենետիկ փորձաքննությունը։ Բա մինչ 2018-ը առկա լաբորատորիաները ոնց չմտցնենք աչքներդ։
 
Մինչև վերջ խայտառակ եղեք։
Ինչ առողջապահության նախարար, ինչ կապիտուլյանտ։ Նույնիսկ ԴՆԹ-ի հապավումը չգիտեք ինչ է։
Նույնիսկ մի կողմ դնելով էս լկտի ու մերկ սուտը։
Ի՞նչ կապ ունեին մարզային դատաբժիշկները։ Ինչ հրամայել եք դա էլ արել են։
Մարզային բժիշկը մեղավոր չէ, որ թաքցնում եք զոհերի, անհետ կորածների, գերիների ու վիրավորների թիվը»։
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ