23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

2018թ. «հեղափոխության» հրապարակում դագաղ պտտող մոլորյալ ամբոխները, այդպես էլ չհասկացան, որ իրենք իրենց մահն էին պատրաստում. Արտակ Զաքարյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«2018թ. «հեղափոխության» հրապարակում դագաղ պտտող մոլորյալ ամբոխները, այդպես էլ չհասկացան, որ իրենք իրենց մահն էին պատրաստում։
 
Նիկոլը դարձավ մահվան խորհրդանիշ՝ սատանայի և թուրքի կերպարանքով։
Շուրջ երեք տարի Հայաստանն ու Արցախը տառապում են սատանայի ճանկերում։ Համատարած մահ, պատերազմ, հայրենազրկում, տագնապ, հիվանդություններ, սպանություններ, կորուստներ, պառակտումներ, թշնամանք, ատելություն, անարգանք, անբարոյականություն, թալան, աղքատություն, խաբեություն, համազգային նսեմացում, դիակապտություն…
 
Սիրելի Հայ Մարդ,
 
Որպես առաջին Քրիստոնյա, որպես Աստծո կողմից ընտրված, բայց սատանայի (նիկոլիզմ) հետևից գնացած Ազգի ներկայացուցիչ, կարողանալու՞ ես արդյոք ապաշխարես ու մաքրվես մահացու մեղքերից։
Կարողանալու՞ ես արդյոք քո մեջ ուժ գտնես ու հրաժարվես սատանայից։
 
Աստված օգնական բոլորիդ»։
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ