17 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Արամ Սարգսյանը չի կողմնորոշվել. Ժամանակ

“Ժամանակ” օրաթերթը  փորձել է պարզել` հնարավո՞ր է արդյոք, որ “Հանրապետություն” կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը 2013-ին կայանալիք նախագահական ընտրություններին սեփական թեկնածությունն առաջադրի:  Ըստ կուսակցության անդամ Սուրեն Աբրահամյանի,  մինչ այս պահը կուսակցությունում որեւէ քննարկում չի եղել: “Այս հարցի վերաբերյալ ոչ մի կարգի, այդ թվում` պաշտոնական, քննարկում չի եղել:

Մենք, իհարկե, ամենաակտիվ կերպով մասնակից ենք լինելու ներքաղաքական բոլոր գործընթացներին, սատարելու ենք այն թեկնածուին, ով վճռական, համակարգային իշխանափախության կողմնակից կլինի”:

Հարցին` հնարավո՞ր է, որ այդ թեկնածուն ոչ այլ ոք է, քան նույն Արամ Սարգսյանը, Սուրեն Աբրահամյանն ասաց. “Նորից եմ ասում, որ այդ հարցերի վերաբերյալ քննարկում չի եղել”,- եզրափակում է թերթը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ