25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Նախարարը չի կարող ամեն օր գնալ բոլոր տեղերը պտտվել. Նիկոլ Փաշինյանը՝ զոհված զինծառայողների դիերի պահման պայմանների մասին

Կառավարության այսօրվա նիստին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Աբովյանի դիահերձարանում զոհված զինվորների մասունքների ու դիերի պահման դեպքին:

«Արդյոք սա պետության կամ կառավարության վերաբերմուքն է զոհված զինվորների ու, ընդհանրապես, հանգուցյալների նկատմամբ, այս հարցի պատասխանը գտնելու համար կուզեմ, որ առողջապահության նախարարի պաշտոնակատարը ներկայացնի՝ ինչ է տեղի ունեցել», – ասաց Փաշինյանը:

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը նշեց, որ մինչև 2018 թվականը նախարարության ենթակայությամբ գործող դատաբժշկական գիտագործնական կենտրոնը ունեցել է միայն Երևանի դիահերձարանը:

Նա ասաց, թե մարզերում ընդհանրապես մասնաճյուղեր չեն եղել:

«Դատաբժշկական ծառայությունը Երևանում ունեցել է 25 սառնարանային տեղ, այժմ ունի մոտ 200 սառնարանային տեղ», – ասաց նախարարի պաշտոնակատարը:

Նրա խոսքով՝ 2018 թվականին ամբողջությամբ վերանորոգվել է Երևանի կենտրոնական դիահերձարանը ու սառնարանները համալրվել են նոր լաբորատոր սարքավորումներով, իսկ 2020-ին նորոգվել է Մեծամորի դիահերձարանը, հիմնանորոգվել է Աբովյանի դիահերձարանը, հիմա էլ լրացուցիչ սառնարանային նոր մաս է կառուցվում, համալրվում է Մարտունու մասնաճյուղը:

«25 տոկոսով աճել է աշխատակիցների աշխատավարձը», – ներկայացրեց Ավանեսյանը:

Վարչապետի պաշտոնակատարն էլ ասաց, թե այս համակարգի բյուջեն 2019 թվականին 2018-ի համեմատությամբ ավելացել է 117 միլիոն դրամով, 2020-ին՝ 230 միլիոն դրամով:

«Հիմա ինչու այս փոփոխությունների արդյունքում ունենք այն տեսարանը, որն ունենք, որովհետև մենք փոխում ենք համակարգը, բայց մարդուն փոխելը այդքան հեշտ գործ չէ», – ասաց Փաշինյանը:

Նա նշեց՝ ԴՆԹ հետազոտությունների սարք 2018 թվականի մայիսից առաջ Հայաստանում չի եղել:

Փաշինյանի խոսքով՝ սա է ցույց տալիս կառավարության վերաբերմունքը տեղի ունեցողի նկատմամբ:

«Այդ միջադեպի հետ առնչվող բոլոր մարդիկ ազատվել են աշխատանքից, բայց երբ համակարգերում բարեփոխոումներ են տեղի ունենում, մենք տեսնում ենք ցույցեր, բողոքներ, որ այ, մարդկանց աշխատանքից ազատում են», – նշեց նա:

Վարչապետի պաշտոնակատարն ընդգծեց՝ դատաբժշկական գիտագործնական կենտրոնի բազմաթիվ աշխատակցիներ այս ընթացքում աշխատել են գործնականում 24 ժամ, շաբաթը յոթ օր՝ առանց դադարի:

«Ընդ որում, ճնշումների ներքո, շատ հաճախ վիրավորանքների ներքո ու նրանց աշխատանքը չի կարելի չգնահատել», – ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը նշեց, թե պետք է այս դեպքից դասեր քաղեն, բայց, մյուս կողմից, կառավարությունը կամ առողջապահության նախարարը չի կարող գնալ, ամեն օր բոլոր տեղերը պտտվել ու տեսնել՝ ով ոնց է:

 

«Այս պահին, ըստ էության, ԴՆԹ հետազոտման աշխատանքը եզրափակիչ փուլին է հասել, մենք ունենք մարմիններ, որոնք չեն նույնականացվել, բայց ունենք նաև անհետ կորածների հարազատներ, ովքեր տարբեր պատճառներով ԴՆԹ նմուշ չեն հանձնել, ունենք նաև նույնականացված մարմիններ, որը տարբեր պատճառներով հարազատների կողմից չի վերցվել, կան օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներ, ունենք նաև շուրջ 50 մասունք, որոնցից նույնիսկ 4-րդ, 5-րդ փորձից ԴՆԹ չի անջատվել, պետք է այս դեպքերը պարզելու համար դիմենք միջազգային մեր գործընկերներին», – ասաց Փաշինյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ