19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Կաշառք է վերցրել ‘Զվարթնոցի’ աշխատակիցը

Երեկ ժամը 02.40-ին  Զվարթնոց  օդանավակայանի  գծային բաժնում մի տղամարդուց հաղորդում է ստացվել, որ նույն օրը Երեվան-Օդեսա չվերթով իր հարսին ճանապարհելիս, հաշվառում անցնելու ընթացքում, հաշվառման աշխատակիցը իրենց 17 կգ հավելյալ քաշի համար պահանջել եվ ստացել է 15.000 դրամ:Այս մասին տեղեկանում ենք  ՀՀ ոստիկանության հաղորդագրությունից:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ աշխատակիցը ‘Զվարթնոց’ օդանավակայանի հաշվառման բաժնի վերահսկիչ,  1983 թ. ծնված Արմենակ Ս.-ն է, որը բերման է ենթարկվել:

Ոստիկանության ‘Զվարթնոց’  օդանավակայանի  գծային բաժնի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 200 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Կատարվում է նախաքննություն:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ