25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Չպետք է ապրել ջունգլիների օրենքով եւ գլուխը ջայլամի նման թաքցնել /վիդեո/

“Ի՞նչ է նշանակում “ախռանա”, ի՞նչ կենդանություն է, ումի՞ց են վախենում: Իրենց ընտրած ժողովրդից:  Նույն ազգն ենք, բայց Ղարաբաղում չեմ տեսել որևիցե մեկը մի հատ նմուշի համար “ախռաննիկ”, “բուլտերիեր” ես չեմ նկատել:

Ու էդ մարդիկ ամենավտանգված տեղում են ապրում,-լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով պաշտոնյաների թիկնապահների բարոյական եւ աշխատանքային կերպարին` ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

Նա իր խոսքը սկսեց երեկ մահացած ռազմական բժիշկ Վահե Ավետյանի ընտանիքին ցավակցական եւ զրոակցման խոսքեր ասելով: Հիշեցնենք, որ հունիսի 17-ին Վահեին Աժ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող “Հարսնաքար” ռեստորանում ծեծել էին համալիրի թիկնազորի անդամները:

Քաղտեխնոլոգի խոսքով,  մենք ապրում ենք ջունգլիների օօրենքով, եւ այս ամենի պատճառը հասարակության մեջ տարրական էթիկայի բացակայությունն է:“Խոսքը միայն պաշտոնյաների մասին չէ, հասարակության տարրական էթիկայի, շփվելու, մարդկային բաների մասին է, որն իսպառ վերացել է այս հասարակությունից: Շատ լավ է, որ շախմատը մտցրին դպրոց, բայց դպրոցում առանձին առարկա պետք է լինի՝ էլեմենտար էթիկա ու ամեն վայրկյան դա երեխաների մեջ մտցնել” ,- ասաց Քոչարյանը:

“Եթե չդատապարտենք, մի ամիս հետո կարող է մեկ այլ դեպք քննարկենք: Հասարակությունը պետք է ծայրահեղ անհանդուրժող լինի նման արարքների հանդեպ: Ես ինքս Հանրապետական կուսակցությունից եմ, բայց ես չեմ ընդունում, եթե նման արարք անում է նույնիսկ իմ կուսակից ընկերն է անում”,-ասաց քաղաքական մեկնաբան Մենուա Հարությունյանը:  Նրա համոզմամբ, պետք է  ոչ միայն “ծեծող թիկնապահին պատժել, այլ նաեւ թիկնազորի տերը”:

Մենուա Հարությունյանը կարծում է, որ  Վահե Ավետյանը պետք է կերպար դառնա, որովհետ ցանկացածս կարող էինք Վահեի փոխարեն լինել: “Եթե օրենքը չպատժեց, վրեժն է պատժելու, եթե վաղը նրա որդիները վրեժ լուծեցին, չենք իմանալու՝ ոնց պատժենք: Պետք է ամեն ինչ անենք, որ ոչ թե վրեժի ծարավով մեծանան, այլ պետք է օրենքը պատժի: Նրանց տերերն էլ պետք է պատասխան տան”,-ասաց նա:

Քաղաքական մեկնաբանը շատ լավ հասկանում է, որ իր խոսքերի ու համարձակ հայտարարությունների համար կարող է հետո պրոբլեմներ ունենա, ինչպես նաեւ նրանք, ովքեր երեկ սոցկայքերում դատապարտում էին եւ պայքարի կոչ անում: “Բայց նաև հասկանում եմ, որ եթե չխոսեմ, վաղը իմ երկու տարեկան տղան չի հարգելու ինձ”,-ասաց Մենուա Հարությունյանը:

Վերջինիս խոսքով, բոլորը պետք է արտահայտվեն, ոչ թե ջայլամի նման գլուխները մտցնեն ու այս երկրի “փողերը լափելով ապրեն”, հակառակ դեպքում, նրանք  դառնալու են այս հասարակության “իզգոյը”:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ