25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Հանրապետականները շնորհավորել են Սերժ Սարգսյանին

Հանրապետական կուսակցության Գործադիր մարմինը եւ խորհուրդը շնորհավորել են ՀՀ Նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանին` ծննդյան 58-րդ տարեդարձի կապակցությամբ: “Մեծարգո պարոն Նախագահ, Կուսակցության գործադիր մարմնի եւ խորհրդի անունից ընդունեք մեր անկեղծ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները Ձեր ծննդյան օրվա կապակցությամբ:

Խորին համոզմունքով ցանկանում ենք նշել, որ Ձեր ղեկավարությամբ Հայաստանը վստահորեն շարժվում է պետականաշինության, սոցիալ-տնտեսական բարեփոխումների, միջազգային ասպարեզում դիրքերի ամրապնդման ուղիով: Դուք կարող եք հպարտության զգացումով նայել Ձեր անցած ճանապարհին, քանի որ այդ ամբողջ ընթացքում անձնվիրաբար ծառայել եք հարազատ ժողովրդին եւ նրա շահերի պաշտպանության գործին: Այսօր էլ, Հայաստանի Հանրապետության Նախագահի բարձր ու պատասխանատու պաշտոնում, անում եք հնարավորը համազգային նպատակների ու գաղափարների իրականացման համար:

Կրկին շնորհավորում ենք Ձեզ ծննդյան տարեդարձի առթիվ եւ մաղթում ամենայն լավն ու բարին: Թող Աստված երկար կյանք, առողջություն եւ հաջողություններ պարգեւի Ձեզ` ի նպաստ Հայաստանի ու հայության ապագայի”,-ասված է շնորհավորական ուղերձում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ