25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ուրուգվայն առաջինը կճանաչի՞ ԼՂՀ անկախությունը

Ուրուգվայի խորհրդարանի նախագահ Խորխո Օրիկոյի գլխավորած պատվիրակությունը նախօրեին ժամանել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ Օրիկոյի հանդիպումից հետո լրագրողների հարցերին են պատասխանել Ուրուգվայ-Հայաստան միջխորհրդարանական խմբի ղեկավար Ռուբեն Մարտինես Ուելմոն եւ Հայաստան-Ուրուգվայ  բարեկամության խմբի ղեկավար, ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը:

Հանդիպմանը մասնակցել են  նաեւ ԼՂՀ խորհրդարանի խոսնակ Աշոտ Ղուլյանը, ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը եւ այլ պաշտոնատար անձինք: Խորխե Օրիկոն կհանդիպի նաեւ արցախցի պատգամավորների հետ:

Վահան Հովհաննիսյանը նշել է, որ դեռւես նախորդ տարի Ուրուգվայի խորհրդարանում գիտական սեմինար է անցկացվել, որին մի շարք քաղաքական դեմքեր են մասնակցել, այդ թվում` Ուելմոն: Սեմինարի շրջանակներում նրանք հայտարարությամբ են հանդես եկել, որում ասվել է , թե Լեռնային Ղարաբաղի ճանաչման գործընթացը պետք է զարգացման բնական ընթացք ստանա եւ քայլ առ քայլ առաջ ընթանա: Վահան Հովհաննիսյանն ընդգծել է, որ հանդիպումն առաջինն է, սակայն այն պետք է շարունակություն ունենա:

Իր հերթին Ռուբեն Մարտինես Ուելմոն հայտնել է. “Մեր այցն առանձնահատուկ քաջության դրսեւորում չէ: Սա պարզապես մեր կողմից արված մի քայլ է: Մենք բարեկամաբար ենք վերաբերվում հայ ժողովրդին եւ պետք է ընդգծենք Հայ Դատի բյուրոյի  նշանակությունը Հայաստանի եւ Ուրուգվայի միջեւ բարեկամության զարգացման հարցում:

Հիշեցնենք, որ Ուրուգվայն աշխարհում առաջին երկիրն էր, որը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Հարցին, թե հնարավոր է արդյոք, որ այն առաջինը լինի նաեւ Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման հարցում, Ուելմոն պատասխանել է. ” Անկեղծ կպատասխանեմ` տեսականորեն` այո, սակայն դա քաղաքական գործընթաց է եւ պետք է դանդաղ ընթանա: Մենք պետք է փաստարկներ հավաքենք եւ քաղաքական ուժերին ներկայացնենք դրանք: Հաղորդում է ՛՛Երկրամասը՛՛:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ