29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Եկել է հանուն հայրենիքի խոսելու ժամանակը. Լրագրողական համայնքի կոչը

186498528_3916543215059481_625181358751905150_n
Հարգելի գործընկերներ․
 
Այս օրհասական պահին, երբ վտանգված է ոչ միայն Հայաստանի ամբողջականությունը, այլև առկա են պետականության կորստի և հայ ժողովրդի գոյության վտանգները, մենք՝ լրագրողներս, պարտավոր ենք անհապաղ դիմել վճռական քայլերի։ Գիտակցելով մեր ներուժը որպես չորրորդ իշխանություն՝ պարտավոր ենք բոլոր միջազգային ատյաններին և տեղական գերատեսչություններին միջազգային օրենքների ու կոնվենցիաների շրջանակներում պարտադրանք ներկայացնել՝ փրկել Հայաստանի Հանրապետությունը բացահայտ ագրեսիայից և բնակչության ֆիզիկական գոյությանը սպառնացող վտանգներից։ Մեր քայլերը պետք է լինեն կտրուկ, շիտակ, ազդեցիկ և նպատակային` առանց քաղաքական և կուսակցական շահարկումների։ Կոչ ենք անում մեր բոլոր գործընկերներին ու լրագրողական կազմակերպություններին՝ համախմբվել և բողոքի ձայն բարձրացնել հանուն Հայրենիքի։
 
Եկել է նաև մեր՝ լրագրողներիս, համախմբվելու ժամանակը։ Մենք եղել ենք մեր երկրի համար ամենավճռական դրվագների առաջնագծում՝ ապահովելով անաչառ և օպերատիվ լրատվություն, բայց ոչ մի անգամ չենք խառնվել քաղաքական գործընթացներին՝ բարձր պահելով մասնագիտական պատիվն ու արժանապատվությունը։ Հիմա ժամանակն է աշխարհին ապացուցելու Հայաստանում Չորրորդ իշխանության գոյությունը և նրա ներուժը։ Ժամանակն է մեկ՝ եզակի անգամ ասել սեփական քաղաքացիական կարծիքն ու խոսքը։ Այդ պատճառով, սկած այսօրվանից, նախաձեռնում ենք բողոքի ակցիաներ կառավարության և միջազգային կառույցների հայաստանյան գրասենյակների դիմաց` նամակներ հանձնելու, նստացույցերի և այլ օրինական միջոցներով։ Շեշտո՛ւմ ենք՝ նախաձեռնությունն ապակուսակցական է, որովհետև հաջորդ օրը կրկին անցնելու ենք մեր մասնագիտական գործունեությանը՝ պահելով անաչառ լրագրողի հպարտ կոչումը։ Միացե՛ք մեզ, մասնակցե՛ք մեր բողոքին։
 
ԵԿԵԼ Է ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԽՈՍԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ
 
Լրագրողական համայնք
 
Ովքեր ցանկանում են միանալ, այս հղումով խմբին միանալու հայտ ուղարկեք՝
KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ