28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Համբարձում և Հոգեգալուստ

45tpirzwlf7oukl6r6gz

«Եվ ահա Ես ձեզ հետ եմ բոլոր օրերում՝ մինչև աշխարհի վախճանը»: Մատթեոս ԻԸ 2

Յուրաքանչյուր քրիստոնյայի հոգին անսպառ ջերմությամբ և ցնծությամբ լցնող այս խոսքերն են ընկած Համբարձման և Հոգեգալուստի տերունական տոների հիմքում, որոնք կազմում են ողջ աստվածային տնօրինության մի մասը և ազդարարում Աստծո փրկագործության խորհուրդը: Երկինքն ու երկիրը միմյանց են կապվում, երկնավորն ու երկրավորն իրար են մոտենում այս երկու օրերի ընթացքում:

«Համբարձէ՛ք, իշխա՛նք, զդրունս ձեր ի վեր, համբարձցին դրունք յաւիտենից, եւ մտցէ Թագաւոր փառաց», «Ո՞վ է սա Թագաւոր փառաց, Տէր հզօր զօրութեամբ իւրով, Տէր հզօր ի պատերազմի»: Դավթի 23-րդ սաղմոսից ասված այս խոսքերը, որոնք մենք միշտ լսում ենք Սուրբ Պատարագի ընթացքում, ուղղված են հրեշտակներին`  ազդարարելով Տիրոջ Համբարձումը դեպի երկինք: Սուրբ Պատարագի ընթացքում յուրաքանչյուր վերաբերության ժամանակ բարձրաձայնվում են այս խոսքերը` կոչ անելով մարդկանց բացելու իրենց սրտերը Քրիստոսի առջև և ընդունելու Նրան իրենց հոգիներից ներս:

¬Տեր Հիսուս համբարձվեց ցնծությամբ և ուրախությամբ: Այդ կապակցությամբ ¬Դավիթ սաղմոսերգուն ասում է. «¬Համբարձվեց Աստված օրհնությամբ, և մեր ¬Տերը՝ շեփորի ձայնով» (Սաղմոս ԽԶ 6):

 Քրիստոսի Համբարձումը չէր նշանակում Աստծո և մարդու հարաբերությունների խզում, քանի որ ինչպես Ինքն է ասել. «Եթե Ես չգնամ, Մխիթարիչը չի գա ձեզ մոտ» (Հովհաննես ԺԶ 7):

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցում Համբարձման տոնին հիշատակվում է նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսության Աթոռը Սիս քաղաքից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին փոխադրելու պատմական օրը: Պատմական հանգամանքների թելադրանքով Հայաստանի տարբեր վայրերում հանգրվան գտած Հայրապետական Աթոռը 1441 թվականին, Համբարձման տոնին, Վաղարշապատում գումարված ազգային-եկեղեցական ժողովի որոշմամբ վերահաստատվեց Սուրբ Էջմիածնում, ուր իջել էր Հիսուս Քրիստոս և այդտեղից բխող լույսով դարեր շարունակ առաջնորդել հայ ժողովրդին և Հայ Եկեղեցուն:

Քրիստոսի Համբարձման տոնն ուղեկցվում է ժողովրդական հանդիսություններով և կոչվում է «Ջանգյուլում» («գյուլ» նշանակում է վարդ, ծաղիկ): Հնում Համբարձման օրվա տոնակատարությունները սկսվում էին չորեքշաբթի օրը: Կանայք այդ օրն անվանում էին «Ծաղկամոր կիրակի»: Ծաղկամայրն ըստ ավանդության քրիստոնյա սրբուհի կույս Վարվառեն է. այդ պատճառով էլ Ծաղկեվանքը` կույսի մատուռը, այդ օրվա գլխավոր ուխտատեղիներից մեկն է: Տոնը Հայաստանի տարբեր շրջաններում նշվում է յուրովի. նախապես կատարվում է ծաղկահավաք և վիճակահանություն գրեթե բոլոր վայրերում:

Հրաշափառ Հարությունից հետո Հիսուս Քրիստոս խոսեց Սուրբ Հոգու մասին՝ ասելով. «Առե՛ք Սուրբ Հոգին…» (Հովհաննես Ի 22), իսկ Համբարձումից առաջ պատվիրեց նստել Երուսաղեմում, մինչև երկնքից զորություն ստանալը: Տերն առաքեց Սուրբ Հոգին կրակի նմանությամբ՝ պահելու և պարսպապատելու համար Սուրբ Եկեղեցին, որպեսզի սատանան այնտեղ չմտնի և ավերածություն չգործի, որովհետև սատանան Սուրբ Հոգու կրակից սարսափահար է լինում:

Քրիստոս հայտնեց նաև, որ թեև շատ բան ունի ասելու, սակայն գիտի, որ մարդն ի վիճակի չէ ամբողջը տանելու, իսկ երբ որ գա Նա՝ Ճշմարտության Հոգին, ամենայն ճշմարտությամբ կառաջնորդի նրան (Հովհաննես ԺԶ 12-13)՝ հատկապես զգուշացնելով. «Ամեն մեղք և հայհոյանք կներվեն մարդկանց, բայց Հոգու դեմ հայհոյանքը չպիտի ներվի: Եվ ով որ Մարդու Որդու դեմ խոսք ասի, նրան պիտի ներվի, բայց ով ասի Սուրբ Հոգու դեմ, նրան չպիտի ներվի ո՛չ այս աշխարհում և ո՛չ էլ հանդերձյալում» (Մատթեոս ԺԲ 31-32):

Ուստի, ըստ պատշաճի պատրաստվենք փառահեղ այս տոներին` Քրիստոսի Համբարձումից բխող լույսով մաքրելով մեր հոգին և դարձնելով ընդունարանը Սուրբ Հոգու` մեր Մխիթարիչի, որից հետո, միշտ աղոթքով զինված, ապրենք ինչպես զինվոր՝ որդեգրված  Սուրբ Երրորդությանը` Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն: Ամեն:

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ