16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Քնած հային կացնահարած Ռամիլ Սաֆարովը խոսել է հայկական ուղղաթիռի պայթեցման մասին /լրացված/վիդեո/

“Ադրբեջանական haqqin.az կայքում կարդում եմ մի լկտի հոդված “Сегодня – ՛՛Иглой» по вертолёту, а завтра – ՛՛Смерчем՛՛ по городам и сёлам!” վերնագրով: Բնականաբար վարժ եմ սրանց զառացանքները լսելուն, բայց այս հոդվածից հետո կրկին մտքումս սևեռվեց Գարեգին Նժդեհի հայտնի վճռակը. ՛՛Թշնամուն մի հանցանք ներել` նշանակում է նորե՛րն արտոնել՛՛:

Սրանք միայն ուժի լեզուն են հասկանում, հետևաբար օր առաջ պետք է ՀԱՄԱՐԺԵՔ, ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԵՎ ԱՆՀԱՄԱՉԱՓ պատասխան տալ, որ էլ ավելի մեծ հանցագործության չմտածեն գնալ: Ու միշտ պետք է սրանց ուղեղում մեխել, որ երբեք ու ոչինչ անպատասխան չի մնալու, մղկտալու են ամեն մի քայլի համար: Ահա՛ խաղաղության միակ երաշխիքը:

Հ.Գ. Ի դեպ` այդ նյութի հեղինակի անունը ազգանունը Ռամիլ Սաֆարով է …”,- օգտատեր Արթուր Եղիազարյանն է գրել ֆեյսբուքյան հանրագրում: 

Նշենք, որ հոդվածում ասվում է, թե հայ հասարակությունն այս տարիներին անհոգության մեջ էր գտնվում` միամտորեն կարծելով, թե ադրբեջանցիները “չեն հանդգնի” գործողություններ անել` Լեռնային Ղարաբաղի երկնքում no-fly zone ռեժիմ սահմանելու համար:

“Հայերի ճակատագրական անհոգությունը բացարձակ անհիմն կարծրատիպի վրա էր հիմնված` նախ` նրանք շփման գիծն իբրեւ “Ադրբեջանի սահման” էին որակում, երկրորդ` մի բան է ցամաքը, եւ մի այլ բան` օդային տարածքը…”:

Հիշեցնենք, որ Ռամիլ Սաֆարովը Բուդապեշտում 2004թ փետրվարի 19-ին քնած վիճակում 16 անգամ կացնահարելով սպանեց հայ լեյտենանտ՝ Գուրգեն Մարգարյանին: Նա դատապարտվեց Հունգարիայում, սակայն նրան Ադրբեջան տեղափոխեցին, որտեղ Սաֆարովին արդարացրին,  բարձրացրին նրա կոչումը եւ հերոսի կոչում տվեցին:

Հոգեբան Սամվել Խուդոյանը հոգեբանական տեսանկյունից գնահատեց ոճրագործի հայտարարությունը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ