29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Մանիպուլյատորի տրամաբանություն, թե մարտնչող տգիտություն․ «168 ժամ»

499E9FBA-10E7-49EE-BBA4-8C7E85377D02

Նիկոլ Փաշինյանը դարձյալ հիշել է 80-ականների զենքի ամոթալի էջը փակելու իր հին երգը. «Ադրբեջանը հարձակվել է, որովհետև տեսել է, որ 80-ականների զենքերի էջը փակում ենք»,- հայտարարել է նա:

 

Եթե առաջին անգամ նման արտահայտությունն ինչ-որ չափով կարող էր «ուտվել» քաղաքական հայտարարության անվան տակ, կամ բանակից և ռազմական գործից հեռու մարդու դեպքում կարող էր համարվել հասկանալի տարրական չիմացություն, ապա այսքան ռազմագիտական դիտողություններից և բացատրություններից հետո 80-ականների զենքի թեման հպարտությամբ արտաբերել շարունակելը ոչ այլ ինչ է, քան մարտնչող տգիտություն, հատկապես, երբ այն ամեն անգամ նոր «որակ» է ստանում՝ «հակառակորդը հետևում է քեզ և տեսնում է, որ դու գնում ես դեպի մի գիծ՝ 1980-ականների զենքերից անցում ես կատարում 2020-ականների զենքերի»:

Տվյալ դեպքում նկատի ունի Սու-30-ները: Այսինքն, ըստ Փաշինյանի տրամաբանության՝ եթե ՍՈւ-30-ները գնել ենք 2019-2020 թվականներին, ուրեմն դրանք 2020-ի «զենք» են:

 

Իրականում Փաշինյանի նպատակը հասարակությանը կեղծ տեղեկություններով մոլորեցնելն է ու իր ձախողումների մեղավորությունը ուրիշների վրա բարդելը:

Հիասթափեցնենք Փաշինյանին. Սու-30-ը Սու-27-ի կատարելագործված տարբերակն է։ Սու-30-ի առաջին նախատիպն օդ է բարձրացել դեռ 1988 թվականին, իսկ Սու-27-ինը՝ 1977 թվականին։ Ճիշտ է, այս ընթացքում Սու-30-ը կատարելագործվել է, սակայն նույն կերպ կարող են կատարելագործվել նաև այլ զինատեսակներ, եթե դրանց անհրաժեշտությունը կա:

Ավելին, ՀՀ ԶՈւ հրետանային լավագույն միջոցները՝ «Սմերչները», որոնցով հպարտանում ենք, 80-ականների զինատեսակներ են: Փաշինյանի իշխանության ժամանակ գնվեցին «Օսա-ԱԿ» հակաօդային պաշտպանության համալիրներ. այս մոդելի բոլոր համալիրներն արտադրվել են դեռևս մինչև 1980 թվականը, «Տոր» զենիթահրթիռային համալիրը ևս 80-ականների է: Մեր սպառազինությունը, զենքերը նույնիսկ 70-ականների, 60-ականների և 50-ականների են: Եվ այս «մերժված» զինատեսակները մեծ դերակատարում են ունեցել վերջին պատերազմում:

Այս մասին պատերազմի օրերին նույնիսկ հաստատել էր այդ ժամանակ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ «5-րդ ալիք» հեռուստաընկերության եթերում: 

«Ամբողջ աշխարհում, նույնիսկ՝ Միացյալ Նահանգների ամենաարդիական սպառազինության մեծամասնությունն 80-ականների զինատեսակներն են։ Ռուսական ամբողջ զինանոցի մեծամասնությունն 80-ականների զինատեսակներ են։ Մեր հրետանային լավագույն միջոցները՝ «Սմերչ»-երը, որոնցով մենք շատ հպարտանում ենք, 80-ականների զինատեսակներ են: Այո, պետք է ձգտես ունենալ 2000-ականների զինատեսակ, բայց դա նախ՝ ահռելի թանկ է, երկրորդ՝ շատ հաջողված պլատֆորմներ զինատեսակների իմաստ չունի փոխել նորի։ Ինքն արդարացնում է իրեն։ Հիմա, օրինակ, այս ամբողջ պատերազմի ընթացքում Դ-30-ը կրակում է, Դ-30-ը մեր հրետանու ողնաշարն է՝ 60-ականների զինատեսակ է, բայց իրեն արդարացնում է»,- նշել էր նա։

Ըստ այդմ՝ եթե Փաշինյանն այդքան շատ է ուզում փակել 80-ականների զենքի էջը, միայն ուրախ ենք, թող զարգացնի տնտեսությունը, բառի դրական իմաստով ժամանակակից բանակ ստեղծի, և երկիրը կարողանա գնել իրապես 2000-ականների կամ 5-րդ, 6-րդ սերնդի սպառազինություն: Այնինչ, մինչ օրս, Փաշինյանի կառավարման այս տարիներին, մեր երկիրը միայն անկում է ապրում, տնտեսությունը խայտառակ վիճակում է, որևէ ոլորտ չի զարգանում, աղքատությունն աճում է, պետական արտաքին պարտքն ավելանում է, իսկ պատերազմի նվաստացուցիչ պարտության և հսկայական մեր կորուստների մասին նույնիսկ չենք խոսում: Որքան էլ նա փորձի մարդկանց մոլորեցնել՝ ասելով, թե նախկիններն են մեղավոր ամեն ինչում, միևնույն է, նրա այդ թեզն այլևս չի աշխատում. բոլորը հասկանում են և գիտակցում են, որ Փաշինյանի կառավարման այս երեք տարիներին երկիրը միայն ու միայն կորուստներ ու վնասներ է կրել՝ կանգնելով անվտանգային լրջագույն խնդիրների առջև:

Ի դեպ, քանի որ վերջին պատերազմի օրերին այդքան շատ խոսեցինք Թուրքիայի F-16 կործանիչներից, նշենք, որ ամերիկյան այս կործանիչը շահագործվում է 70-ականների վերջերից՝ 1978 թվականից, և գտնվում է ավելի քան 25 երկրների զինանոցում, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի:

Ինչ վերաբերում է սպառազինության նոր կամ հին լինելու և Ադրբեջանի կողմից պատերազմ սկսելու կապին, ապա տարօրինակ է, եթե չասենք՝ զավեշտալի, որ 80-ականների զենքերը վախեցրել և զսպել են Ադրբեջանին, իսկ փաշինյանական «2020-ի» զենքերը՝ ոչ:

Երկրորդ՝ պատերազմը զսպելու կամ պատերազմ սկսելու մի քանի կարևոր գործոն կա՝ տնտեսություն, բանակի մարտունակություն, ռեսուրս, դաշնակից երկրների հետ հարաբերություններ, ներքաղաքական վիճակ, հասարակության տրամադրվածություն և այլն, և այս գործոննների բացասական ցուցիչը ստիպում է հակառակորդին պատերազմ սկսել, հատկապես, երբ դրանք իր դեպքում բարձր մակարդակում են, ինչը տեղի ունեցավ մեր դեպքում: Եվ այս դեպքում Ադրբեջանի ախորժակը չի կարող զսպել իշխանության լեգիտիմությունը, ավելի ճիշտ՝ լեգալ լինելը, և ոչ էլ ժողովրդի իշխանությունը»,-գրում է թերթը։

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ