29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Հայ ժողովուրդը պատվի և արժանապատվության ժողովուրդ է. Արտակ Զաքարյան

artak-artak
ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ  Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Պատիվ ունեմ
Честь имею
I have the honor of…
 
Պատիվն ուժ է տալիս՝ հաղթահարելու  նույնիսկ ամենադժվար և անհնարին թվացող խոչընդոտները: Միայն պատվի և արժանապատվության հարգն իմացող մարդիկ կարող են հարգալից ու հոգատար լինել դիմացինի նկատմամբ։ Իսկ կյանքն առանց պատվի՝ մահվան է հավասար։
Պատիվ ունեմ՝ այսինքն հարգանք եմ տածում դիմացինի նկատմամբ։
Պատիվ ունեմ՝ այսինքն պատրաստ եմ արժանապատվորեն կատարել իմ բաժին ծառայությունը։
Պատիվ ունեմ՝ այսինք ապրում և ստեղծում եմ։
 
Սովորաբար ընդունված է կարծել, թե «Պատիվ ունեմ» արտահայտությունը
վերաբերելի և կիրառելի է միայն սպայական միջավայրում։ Դա այդպես չէ։ Քաղաքակրթության և բարեվարքության կանոններով ապրող, դաստիարակված ու հարգալից հասարակություններում այն վերաբերում է բոլորին անխտիր։
 
Պատիվ ունեմ, նշանակում է հարգանք և պատասխանատվություն ունեմ ինձ շրջապատող աշխարհի նկատմամբ, ինձ վստահված գործի նկատմամբ։
Հայ ժողովուրդը պատվի և արժանապատվության ժողովուրդ է։ Դա վկայում է մեր պատմությունը, մեր նվիրվածությունը ազգային արժեքներին ու Հայրենիքին։ Պատվարժան հայը նախ և առաջ իր ազգային պատկանելությամբ ապրող հայն է, իր գենետիկ հիշողության, անցյալի հպարտության և ապագայի նկատմամբ պատասխանատու վերաբերմունքով ապրող հայն է։
 
Պատիվ ունեմ հայ լինելու,
Պատիվ ունեմ Հայաստան պետություն ունենալու,
Պատիվ ունեմ իմ ժողովրդի անվտանգությանն ու պաշտպանությանը ծատայելու,
Պատիվ ունեմ անկախությունը պահելու և ամրացնելու,
Պատիվ ունեմ ինձ վստահված գործն ազնվորեն կատարելու,
Պատիվ ունեմ երեխաներ կրթելու և դաստիարակելու,
Պատիվ ունեմ մարդկանց բուժելու և ապաքինելու,
Պատիվ ունեմ իմ երկրի տնտեսության զարգացման մեջ ներդրում ունենալու,
Պատիվ ունեմ կառուցելու,
Պատիվ ունեմ ստեղծելու և ստեղծագործելու…
Պատիվ ունեմ՝ ուրեմն կամ, ապրո՛ւմ եմ, նպատակ ու հավատ ունե՛մ, վճռականություն և կամք ունե՜մ, սեր և սկզբունքներ ունե՛մ։
Պատիվ ունեմ»։
KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ