19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Դրսից ծրագիր է կամ ներսի կադրերի խնդիրն է լուծվում

Տնտեսագետ, կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը Henaran.am-ի հետ հարցազրույցում անդրադառնում է  Միջազգային ինտեգրացիայի և բարեփոխումների նախարարության ստեղծմանն, ինչպես նաև Արտակարգ իրավիճակների ու Տարածքային կառավարման նախարարությունների միավորմանը: Փորձագետն անտրամաբանական է համարում միավորումը, իսկ նոր նախարարության ստեղծումը պայմանավորում է արտաքին ուժերով:

-Պարո՛ն Մեսրոբյան, տրամաբանակա՞ն է այս երկու նախարարությունների միավորումը:

-Ես զարմանում եմ մեր լրագրողների վրա, որ 23 տարի տրամաբանություն են ուզում տեսնել Հայաստանի պետական կառավարման հարցում: Տրամաբանություն չկա, դրա  համար պետք է դրան հանգիստ նայել, բերեմ և տեսական, և պրակտիկ հիմնավորում: Տեսական, այո լավ է, երբ գնում են որոշ խոշորացումներ, կրճատումներ, եթե իհարկե, լինեն, բայց գանք, գետնի վրա նայենք Տարածքային կառավարման և Արտակարգ իրավիճակների նախարարությունների միացման հարցը: Կառավարման  իմաստով դա անհասկանալի որոշում է, քանի որ օրինակ՝ Տարածքային կառավարման նախարարության աշխատանքային տեմպը և ոճը այլ են, ինքն ավելի շատ ռազմավարական զարգացման, տեղական  խնդիրների կոորդինացման հարցերն է լուծում: Արտակարգ իրավիճակներինն աշխատում է ֆորսմաժորային ռեժիմով, կտրվածքներով, պիկային և անկումային ռեժիմներով: Այսինքն՝ ըստ էության դրանք տարբեր ռեժիմներ են. ոնց որ ասես ուղեղն ու ոտը, պատկերեցրեք՝ եթե ուղեղն ու ոտն իրար միացնեն, ի՞նչ է լինելու: 

Ամբողջ աշխարհում  վաղուց  միտում է գնում, որ ԱԻ նախարարությունները դիտվում են որպես ուժային կառույց կամ ուժային կառույցների բաղադրիչ մաս, իսկ Տարածքայինն ավելի շատ երկրի, մարզերի համաչափ զարգացման խնդիրն ունի: Տեսեք՝ կետեր, միանմանություն չկան: Իմիջիայլոց, նույնը կարող եմ ասել ՊԵԿ-ի և Ֆիննախի միացման վերաբերյալ: Նույն տրամաբանությամբ է, որը հակասում է կառավարման օրինափաչությանը: Չի կարելի մի մարմնում միավորել մի կառույց, որը հավաքագրում է, այսինքն՝ ստեղծում է  բոյւջեի եկամտային մասը և կառուց, որը ապահովում  ու վերահսկում է ծախսային մասը, չի կարելի:

-Ըստ Ձեզ, նոր ստեղծվելիք Միջազգային բարեփոխումների և ինտեգրացիայի նախարարության նպատակը ո՞րն է լինելու:

-Զարմացած չեմ լինի, եթե դա արտասահմանից, տվյալ դեպքում Արևմուտքից կամ Ռուսաստանից, չգիտեմ՝ ինձ համար դա մեկ է, հերթական պրոյեկտ լինի, որը նորից տրամաբանությունից զուրկ մի բան է: Եթե մենք մտնում ենք ինչ-որ կառույցի տակ՝ լինի դա եվրասիական, թե  եվրոպական, նշանակում է, որ մեզնով ավելի կզբաղվեն, այլ ոչ թե մենք ստեղծենք նախարարություն, որով, թվում է, թե մենք նրանցով լուրջ կզբաղվենք: Ախր, նման բան չի լինում էլի, կիսահղի չեն լինում:

-Նախարարությունը ԵՏՄ-ին անդամակացելո՞ւ համար է ստեղծվելու:

-Անկեղծ ասեմ՝ իմ երևակայությունը շատ ավելի հասարակ է, քան թե այն, ինչ կատարվում է Հայստանում: Ես ամեն ինչ չեմ կարող բացատրել: Մի բացատրություն կա, որ դա դրսից պարտադրված, ներսում ինչ-որ կադրերի վերաբաշխման խնդիր է: Կրկնում եմ՝ այնքան հեշտ մենք կնայենք նրան, թե ինչ է կատարվում այս 23 տարին Հայաստանի կառավարման ոլորտում, այնքան հեշտ մենք կապրենք: Լուրջ մի նայեք:

-Տեսակետ է հնչում, որ վերանշյալ կառուվածքային փոփոխությունները Արմեն Գևորգյանին Արմեն Երիցյանով փոխարինելու, Վաչե Գաբրիելյանի համար պորտֆելու ստեղծելու համար են, այսպես ասած:

-Դա էլ չեմ բացառում, դրա համար ասեցի դրսից, մեկ էլ ներսում ինչ-որ կադրերի խնդիր լուծելու համար: Որպես կանոն՝ Հայաստանում կառուցվածքային փոփոխությունները ոչ մի կապ չունեն պետական կառավարման համակարգի զարգացման հետ, ոչ մի կապ չունեն, պետք չի ման գալ սև կատու սպիտակ սենյակում, առավել ևս, որ նա այնտեղ չէ:

-Վարչապետը խոսեց նաև Ներքին գործերի նախարարության վերաբացելու անհրաժեշտության մասին, տեսնո՞ւմ եք նման անհրաժեշտություն:

-Եթե կարիք կա, ուրեմն կստեղծեն, բայց կարիքը չկա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ