25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Դու պիտի աշխարհով մեկ աղմկեիր Շուշիի պատմամշակութային արժեքի ու հայկականության մասին․ Շուշան Պետրոսյան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Շուշան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
 
«Մշակույթի նախարարությունը ներկայացնող ՎԵՇ, դու պիտի աշխարհով մեկ աղմկեիր Շուշիի պատմամշակութային արժեքի ու հայկականության մասին…
 
Բայց ոնց-որ ցռան Վերգոյի կերպարով, կոկլիկ տեղավորվել ես անբարո, անհայրենիք ստահակի ոտիկների տակ «հարմար է, ապահով…», միայն չասես«ես ուզում եմ բարձրաձայնել, բայց նիկոլից վախենում եմ, ինքը բոբո է»։
ՎԵՇ մենք իրարից տարբերվում ենք նրանով, որ ես կին եմ))) իսկ դու … բանը…
Ի տարբերություն քեզ ու ձեզ արժանապտվություն ունեմ ու հայ ու Հայաստան եմ սիրում։ Ե՞րբ եք փախնելու մեր հորիզոնից, անհայրենիք, անսեռ բորենիներ!!!
 
«…Նոր ժամանակների թատերական կյանքը Արցախ աշխարհում սկզբնավորվել է 1865 թ․-ին, երբ թիֆլիսահայ դերասաններ Գևորգ Չմշկյանը, Միհրդատ Ամրիկյանը, Սեդրակ Մանդինյանը տեղական ինքնագործ ուժերի հետ միասին Շուշիի լսարան-ակումբում բեմականացրին «Վարդան Մամիկոնյան», «Շուշանիկ», «Շկոլի վարժապետը» և այլ ներկայացումներ, որոնց օրինակով հետագայում, 1868 թ․-ից սկսած՝ արդեն Համբարձում աղա Հախումյանի տան դահլիճում, թեմական դպրոցում, քաղաքային ակումբում բեմադրվել են նաև Ղարաբաղի բարբառով գրված պիեսներ։ 1882թ․ օգոստոսին Շուշիում հյուրախաղերով հանդես է եկել հայ բեմի ականավոր վարպետ Պետրոս Ադամյանը (Շեքսպիրի Համլետի դերում)։ 1891թ․-ից Շուշիում սկսել է գործել «Խանդամիրյան» թատրոնը՝ հիմնադրված Մկրտիչ Խանդամիրյանի միջոցներով։ «Խանդամիրյան» թատրոնն ունեցել է 350-տեղանոց դահլիճ, վերնահարկ, երկու օթյակ, դերասանների զարդասենյակներ, գրադարան և օժանդակ այլ հարմարություններ։ Լուսավորվել է նավթի և գազի լապտերներով։ Վարագույրը նկարել է Օ. Շմեռլինգը։ Ճեմասրահի պատերը զարդարված են եղել հայ, ռուս և օտարազգի դերասանների և դրամատուրգների նկարներով։ «Խանդամիրյան» թատրոնը բացվել է Մուրացանի «Ռուզան» պիեսի ներկայացումով՝ 1891 թ․-ի հուլիսի 7-ին։ Թատերախումբը ղեկավարել են Մ. Խանդամիրյանը, Դ. Բալայանը և ուրիշներ։ «Խանդամիրյան» թատրոնում հանդես են եկել հայ բեմի լավագույն դերասաններ (Գ. Պետրոսյան, Սիրանույշ, Գ․ Ավետյան, Հ․ Զարիֆյան, Հ. Աբելյան, Սաֆրազյան ամուսիններ), հյուրախաղերով այստեղ հանդես են եկել ռուսական, ադրբեջանական և ուկրաինական թատերախմբեր։ Թատրոնը հրդեհվել է 1905 թվականին՝ ադրբեջանցիների կողմից։ «Խանդամիրյան» թատրոնը մեծապես նպաստել է թատերական արվեստի զարգացմանը Ղարաբաղում»։
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ