20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Հիմա էլ ՀՀԿ-ն մնաց մենակ սեփական պայքարում․Աննա Մկրտչյան

ՀՀԿ ԵԿ անդամ Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
 
«Ինչպես 2018-ին ՀՀԿ մնաց մենակ սեփական գիտակցման հետ, այնպես էլ այսօր։ Քաղաքական այլ ուժերի խիզախությունը 18-ին չբավականացրեց, բարձրաձայնել, որ ՀՀԿ կանխատեսումներն իրականանում են ։ Քաղաքական դաշտում չհավատացին, որ այդ ժամանակ կանգնելով ՀՀԿ-ի կողքին փրկում են սեփական պետությունն ու ապագան, այլ ոչ ՀՀԿ-ի իշխանությունը։
 
Հիմա էլ ՀՀԿ-ն մնաց մենակ սեփական պայքարում։ Էլի չբավականացրեց այլոց քաղաքական կամքը, որ ուղղակի մեր կողքին պայքարեին հայրենիքի փրկության համար։ Մեր կողքին ինչպես 18-ին, այնպես էլ այսօր խաղացին դավաճանի հետ, իրենց քաղաքական կառույցի ծառայություններն առաջարկեցին դավաճաններին։
Քաղաքական ուժերը 18-ին էլ շատ լավ գիտեին, որ նիկոլը ոչ արդարության, ոչ էլ պետականության մասին է։ Հիանալի տեսնում են, որ ստի, կեղծիքի, դաժանության ու կործանման մասին է։ Բայց քայլեցին ու հաճույք ստացան իրենց կարծիքով ՀՀԿ քայքայումից, բայց իրականում պետության քայքայումից։
 
Նույնը հիմա։ Պատերազմ, պարտություն, կապիտուլյացի, կորուստներ, անհեռանկար ու անկայուն կյանք։ Հոգ չէ, նորից կխաղաղաք նիկոլի հետ, որովհետև ինքը ձեզ հարմար է, ձեզնից վատն է։
Ընտրեցիք էլի նույնը։ ՀՀԿ-ին թողել հայրենիքի փրկությունը։
 
Մի կողմից դրանց դավաճան էիք անվանում, մյուս կողմից հեղափոխական ջրերի համը դեռ բերաններումդ էր։
Մի կողմից քննիչ հանձնաժողովներ էիք ուզում ստեղծել՝ իբր հասկանալու համար դավաճանն ինչ հանձնեց, մյուս կողմից մնում էր երրորդ ճանապարհի թարմ հիշողությունը, որն ուղղակի ԱԺ ավելի շատ մանդատներ բերեց։
Ստիպեցիք 18-ին ընտրել նիկոլին, հիմա էլ ստիպեցիք մասնակցել ընտրություններին։
Կարծես, ձեր ուզածով եղավ։
Լավ, թող սա էլ լինի։ Բայց ոչինչ չի փոխվում, ոչ ոք չի արդարացվում, ոչ ոք չի խուսափելու պատժից, ոչ ոքի մեղավորությունը չի զրոյանալու։
 
Ոչ մեկ կարգավիճակ չի ստանալու։
Ինչպես 18-ին փորձեցիք ՀՀԿ-ին լռեցնել ու չկարողացաք։
Այնպես էլ հիմա, ուզում եք ձեր պես ձեռք սեղմենք դավաճանի հետ։ Ոչ մի դեպքում։
Մենք այս անգամ էլ մեր ճշմարտության ու հայրենիքի համար կխոսենք։
Կլսե՛ք, ուրեմն կխոսենք Հայաստանի ապագայի մասին։
Ոչ՝ ուրեմն մենք էլի մենակ կպայքարենք այդ ապագայի համար, ինչպես 18-ին, 19-ին, ինչպես դրան նախորդած տաս ու ավել տարիներին էր և ինչպես որ հիմա է»։
 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ