19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Եթե ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն այս ամենի հետ համաձայն չեն, ապա պետք է առաջադրեն վարչապետի թեկնածու. Միքայել Մինասյան

Միքայել Մինասյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Այսօր այսպես կոչված քաղաքացու օրն է և միստիկայի հավատացող վիժվածքն ամենայն հավանականությամբ քիչ անց բոցաշունչ ելույթով ֆիկտիվ հրաժարական է տալու:

Շնորհավորում եմ «Իմ քայլին», «Բարգավաճ Հայաստանին» և «Լուսավոր Հայաստանին», որ համատեղ ջանքերով կարողացան արյան և քաոսի մեջ գտնվող երկիրը մտցնել ընտրական փուլ՝ այն էլ դավաճան վիճվածքի գլխավորությամբ։

Եվ նախքան երեք ուժերը կգրոհեն իմ դեմ՝ պատմելով, թե որքան վատն եմ ես, ուզում եմ նշել, որ ներկա պահին որպես «ԸՆԴԴԻՄԱԴԻՐ» դիրքավորող, բայց Նիկոլի հետ պայմանավորվող քաղաքական այս ուժերն ունեն շանս ապացուցելու, որ իրապես ընդդիմություն են, եթե առաջադրեն վարչապետի իրենց թեկնածուին։

Եթե չեն առաջադրում վարչապետի իրենց թեկնածուին, կրկում եմ՝ ոչ թե իմ այլ իրենց, ուրեմն Նիկոլի հետ ունեն բոլոր տիպի պայմանավորվածությունները և դրանում համոզվելու համար պետք է պարզապես նայել փաստերին։

Իսկ փաստերը սրանք են.

1. Նրանք համաձայնվեցին երկիրը տանել ընտրությունների։

2. Նրանք համաձայնվեցին ընտրական օրենսգիրը փոխելու Նիկոլի միանձնյա որոշմանը։

3. Նրանք համաձայնվեցին մաս կազմել մի թատրոնի, որտեղ Նիկոլ Փաշինյան վարչապետի ժպ-ն կեղծելու է ընտրութունները։

Իսկ եթե ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն այս ամենի հետ համաձայն չեն, ապա պետք է առաջադրեն վարչապետի թեկնածու։ Հակառակ դեպքում, ընդմիշտ դառնալու են դավաճան վիժվածքի կամակատար, դաշնակից, իսկ հետո՝ զոհ»։

 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ