25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Եվս մեկ հոլիվուդյան հուզիչ սիրավեպ ավարտվեց

Հոլիվուդյան եւս մի զույգ է հոգնել համատեղ կյանքից: Հայտնի դերասաններ Թոմ Կրուզը եւ Քեթի Հոլմսը որոշել են բաժանվել:

Քեթիի փաստաբանն արդեն հաստատել է լուրը` նշելով, որ դա դերասանների “ընտանեկան հարցն է”: Ամուսինների համատեղ կարողությունը գնահատվում է 275 մլն դոլար:

Կրուզը եւ Հոլմսը մեկ երեխա ունեն` 5-ամյա Սուրին: 2011-ի դեկտեմբերին նա ճանաչվել է ամենաազդեցիկը հայտնի մարդկանց երեխաներից: 49-ամյա Կրուզը եւս 2 որդեգրված երեխա ունի Նիքոլ Քիդմանի հետ ամուսնությունից` Իզաբելլան եւ Քոնորը:

Քեթի Հոլմսի հետ ամուսնությունը Թոմ Կրուզի 3-րդ ամուսնությունն էր: Մինչ 2006-ին Հոլմսի հետ հարաբերությունների օրինականացումը Կրուզն ամուսնացած էր Նիքոլ Քիդմանի հետ, իսկ  Քիդմանից առաջ նրա կինն էր Միմի Ռոջերսը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ