19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

2018թ․ ապրիլից սկսած թուրքական ժխտողականությունը սնվում է Հայաստանի թրքասեր իշխանության խաղաղասիրական օրակարգից. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Հայոց Ցեղասպանության ճանաչման եւ դատապարտմանն ուղղված Սերժ Սարգսյանի իշխանության հետեւողական ջանքերը կենսունակ են, թեեւ արդեն երեք տարի է, մենք իշխանության չենք։
 
Քիչ առաջ արտասահմանցի գործընկերներս տեղեկացրեցին, որ մոտ օրերս հնարավոր է կյանքի կոչվի 2015թ․ ապրիլին ինձ տրված խոստումը․ եվրոպական երկրներից մեկը, որի հետ խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավարը ես էի, շատ հավանական է ընդունի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւ։ Անմիջական կապի մեջ եմ արտասահմանցի պատգամավոր գործընկերներիս հետ։ Այս պահին չեմ նշում որ երկրի մասին է խոսքը, որպեսզի գործընթացը չվնասվի։
 
2018թ․ ապրիլից սկսած թուրքական ժխտողականությունը սնվում է Հայաստանի թրքասեր իշխանության խաղաղասիրական օրակարգից։ Կապիտուլյանտը եկած օրվանից մեզ խաղաղության պատրաստեց, սակայն պատերազմ բերեց։ Հիմա էլ թուրքը հոխորտում է, թե Երեւանն ու Սյունիքը իրենն են, իսկ սրանք բարեկամություն են քարոզում։
 
Սրանց թվում է, թե նախկինում իշխանությունները չեն հասկացել խաղաղության գինը, երբ բոլոր ճակատներում կռիվ են տվել ազգային հարցերի հայանպաստ լուծման համար։
 
Հ․Գ․ Հայաստանը չի դառնալու թուրքական վիլայեթ: Մենք շարունակելու ենք մեր ցեղասպանված նախնիների արդար կանչի ձայնը բարձրացնել բոլոր միջազգային հարթակներում՝ անկախ որևէ կապիտուլյանտի գոյությունից»:
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ