19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Մենք կստանձնենք 2 գյուղի՝ Սյունիքի Խնածախ և Կոռնիձոր գյուղերի աջակցությունը». Կարին Տոնոյան

«Հայ ասպետ» կրթադաստիարակչական հիմնադրամի տնօրեն Կարին Տոնոյանը գրում է․ «Հայրենիքը սկսվում է սահմանի գյուղից:

Մենք ամեն ինչով պարտական ենք մեր սահմանամերձ գյուղի բնակչին՝ իր ամենօրյա, ամենժամյա ապրած ու զգացածի համար, իր գյուղը չլքելու ու մեր երկրի դռները պահելու համար: Ուստի առաջարկում եմ բոլոր կազմակերպություններին, բանկերին, առևտրային կամ արդյունաբերական կազմակերպություններին դառնալ սահմանամերձ որևէ գյուղի աջակից-բարեկամ և աջակցել ինչով կարող ենք:

«Հայ ասպետ» հիմնադրամի և «Որդուս» հկ-ի կառավարման խորհուրդների համաձայնությամբ մենք կստանձնենք 2 գյուղի՝ Սյունիքի Խնածախ և Կոռնիձոր գյուղերի աջակցությունը: Կաջակցենք դպրոցին ու համայնքին՝ ինչով կարող ենք»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ