19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հոկտեմբերի 19-ից նոյեմբերի 9-ն արձանագրված մահվան բոլոր դեպքերը Փաշինյանի խղճի վրա են. Շարմազանով

2020 թվականի հոկտեմբերի 12-ին Փաշինյանն անձամբ է հայտարարել, որ պատերազմում հայկական կողմը բեկում չի կարող մտցնել,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտարարել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ նշելով, որ այդ հանդիպման ժամանակ անձամբ ինքն է նաեւ առաջարկել Փաշինյանին՝ խնդրել Պուտինին կանգնեցնել պատերազմը։

«Հոկտեմբերի 12-ին կապիտուլյանտի և ընդդիմության հանդիպման ժամանակ, երբ Փաշինյանը մեզ ներկայացրել է պատերազմի դաշտում իրավիճակը, ես իրան առաջարկել եմ խնդրել Պուտինին և կանգնեցնել պատերազմը»,- նշել է Էդ. Շարմազանովը։

Նշենք, որ այս օրերին հեռահար բանավեճ է ընթանում Նիկոլ Փաշինյանի եւ Օնիկ Գասպարյանի միջեւ. Քաղաքական իշխանությունը ԳՇ պետին մեղադրում է ստախոսության մեջ, թե, իբր, պատերազմից օրեր անց նա չի առաջարկել դադարեցնել պատերազմը, այլ հակառակը նշել է, թե հակառակորդը որեւէ առաջխաղացում չի ունեցել, անգամ Ջաբրայիլի ուղղությամբ հակահարձակում է իրականացվել ու հաջողություն արձանագրել։ ԱԱԽ գաղտնազերծման անվան տակ հրապարակել է 2-2,5 ժամ տեւած քննարկումից ընդամենը մեկ նախադասություն։ Ավելին՝ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը հայտարարել է, թե պատերազմը դադարեցնելու վերաբերյալ լայնածավալ քննարկում եղել է միայն 2020 թվականի հոկտեմբերի 19-ի նիստում։

Ազգային ժողովի նախկին փոխխոսնակ, Հայաստանի Հանրապետական Կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց, որ ԱԽ նիստին ներկա չի եղել, սակայն հոկտեմբերի 12-ին լսել է Փաշինյանին, որն ասել է, որ պատերազմի դաշտում դժվար թե բեկում կարողանանք մտցնել, իսկ արդեն երկրորդ հանդիպմանն ասել է, որ իրեն առաջարկվել է պատերազմը դադարեցնելու 5+2 բանաձևը։

«Հոկտեմբերի 19-ին կապիտուլյանտը մեզ հրավիրել էր հանդիպման և ասաց, որ իրեն առաջարկել են 5+2 բանաձևը, և նա պատրաստվում է համաձայնվել: Սակայն, հետո մենք Պուտինից իմացանք, որ Փաշինյանը հրաժարվել է այդ առաջարկից: Եթե նա համաձայնվեր, Շուշին և Հադրութը մերը կմնային, և մենք այսքան զոհ չէինք ունենա: Ես նշել եմ, որ եթե մենք այդ առաջարկին չհամաձայնվենք, ապա հետո պայմանները ավելի վատն են լինելու»,- նշեց Էդ.Շարմազանովը։

Շուշին ու Հադրութը պահելու բանաձեւին չհամաձայնելով՝ Նիկոլ Փաշինյանը թաքուն ստորագրել է նոյեմբերի 9-ի այդ խայտառակ կապիտուլյացիան: «Այն մարդիկ , որոնք զոհվել են հոկտեմբերի 19-ից մինչեւ նոյեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում, Փաշինյանի խղճին են: Հոկտեմբերի 19-ին կապիտուլյանտը մեզ ասաց, որ հաղթելու համար ռեսուրս չունենք, իսկ հոկտեմբերի 20-ին նա խոսում էր նոր Սարդարապատի մասին: Հասկանալի չէր, թե ինչպես է հասնելու նոր Սարդարապատին, երևի հույսը դրել էր Էրատո ջոկատի վրա, որի գործունեության արդյունքը մենք այդպես էլ չտեսանք»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Էդուարդ Շարմազանովը՝ նշելով. «Կապիտուլյանտը մեղադրում է բոլորին ` Օնիկ Գասպարյանին, Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին, բայց ոչ իրեն՝ չնայած որ նա է թիվ մեկ մեղավորը և պատասխանատուն»։

Հիշեցնենք, որ դեռեւս 2020 թվականի նոյեմբերի 17-ին Օնիկ Գասպարյանը, լինելով ԶՈՒ ԳՇ պետ, հայտարարել է, որ «Պատերազմի չորրորդ օրը` անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ես ներկայացրեցի մեր կորուստները և ստեղծված իրադրության վերաբերյալ զինված ուժերի գնահատականը` նշելով, որ երկու-երեք օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար, հակառակ դեպքում այս ինտենսիվությամբ վարվող մարտական գործողությունների պարագայում մեր ռեսուրսները սեղմ ժամկետում կսպառվեն և յուրաքանչյուր հաջորդ օրերի ընթացքում ունենալու ենք բանակցային գործընթացի համար ավելի ոչ բարենպաստ պայմաններ»: Մինչդեռ Անվտանգության խորհուրդն այսօր գաղտնազերծելով քննարկումների մեկ-երկու նախադասություն, հերքում է մոտ 6 ամիս առաջ հնչեցված հայտարարությունը։ Ինքը՝ Օնիկ Գասպարյանը, այսօր, արձագանքելով ԱԱԽ հրապարակած ձայնագրությանը, առաջարկել է, որ իր ելույթն ամբողջությամբ հրապարակվի։

Էդուարդ Շարմազանովը եւս գտնում է, որ անվտանգության խորհրդի տվյալ օրվա նիստի արձանագրությունն ամբողջովին պետք է հրապարակվի, որպեսզի հանրությունը իմանա բոլոր մանրամասները:

Հեղինակ՝ Անի Մշեցյան

Աղբյուր` Փաստինֆո

pastinfo.am

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ