23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

«Ռուսաստանի ներկայությանը դեմ արտահայտվողներն ակամայից Հայաստան են հրավիրում թուրքերին»․ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ասել ու ասոււմ եմ. Ռուսաստանի՝ պատերազմը դադարեցնելու ջանքերն ու ռուս խաղաղապահների տեղակայումը չլիներ՝ կապիտուլյանտը Ստեփանակերտն ու Արցախի մնացած մասն էր հանձնել թուրքին։

Իսկ եթե հոկտեմբերի 19-20-ին կապիտուլյանտն ընդուներ Պուտինի՝ պատերազմը դադարեցնելու առաջարկը, ապա այսօր Շուշին ու Հադրութը մերը կլինեին ու հազարավոր նոր զոհեր էլ չէինք ունենա։

Ռուսաստանի ներկայությանը դեմ արտահայտվողներն ակամայից Հայաստան են հրավիրում թուրքերին։

Հ.Գ. Պատմությունից դասեր քաղել է պետք ու հիշել,որ Արեւմուտքի նավերը չեն կարող բարձրանալ հայկական լեռները»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ