20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Որպեսզի զինվորը ստորաբաժանման կազմում սովորի մարտ վարելուն, առնվազն 6 ամիս պետք է միասին ծառայեն․ Մովսես Հակոբյան․ News.am

NEWS.am-ը գրում է․

«Զինվորի ուսման, ստորաբաժանման ներդաշնակման ծրագիրը 6 ամիս է, գոնե 6 ամիս մի ծրագրի պիտի մասնակցի, որ ամբողջական, ներդաշնակված ստորաբաժանման պատրաստի զինվոր դառնա։ NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԶՈւ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը՝ անդրադառնալով Փաշինյանի՝ ժամկետային զինծառայության ժամկետի կրճատման հայտարարությանը։

«3 ամիսում ծրագիր հնարավոր չէ իրականացնել։ Ամեն անգամ դառնում է կիսատ-կիսատ։ Առնվազն 6 ամիս պիտի ծառայության մեջ լինի, որ կարողանա մի ուսման ծրագիրն ամբողջությամբ յուրացնել»,- նշեց նախկին բարձրաստիճան զինվորականը՝ հավելելով, որ իր համար առայժ անհայտ է, թե ինչի են ուզում իշխանությունները դրանով հասնել, ուր են ուզում գնալ։ «Որպեսզի զինվորը ստորաբաժանման կազմում սովորի մարտ վարելուն, առնվազն 6 ամիս պետք է միասին ծառայեն»։

Հարցին՝ արդյոք նման գաղափարն այսօր ժամանակավրեպ չէ՝ հաշվի առնելով հետպատերազմյան իրողությունները, ի պատասխան Հակոբյանն ասաց․ «Պետք է հասկանալ, թե պետությունն ուր է գնում։ Այսօրվա քաղաքական իշխանությունը պիտի ասի, թե ուր է գնում։ Երբ չեն ասում, դժվար է եզրակացություններ անելը։ Երկրի անվտանգությունը կախված է մի քանի պարամետրերից։ ԶՈւ-ը ընդամենը դրա մի մասն է։ Եթե քաղաքական, դիվանագիտական լուրջ ապահովում կա, երբ դու դիվանագիտության մեջ կարողանում ես հաջողություններ ունենալ, զինված ուժերի քանակը կարող է լինել փոքր»»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ