29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Սա հայկական կանոնավոր բանակի ոչնչացման թուրքական ծրագիր է. Միհրան Հակոբյան

e631f96630369b53823fea2fa7296109_M

Վերջին հարյուրամյակում Թուրքիայի հետ Հայաստանի ունեցած ռազմական կոնֆլիկտների ընթացքում թուրքերը միշտ ձգտել են «խաղաղության պայմաններ» պարտադրել՝ վերջնախաղում ունենալով հայկական կանոնավոր զինված ուժերի չեզոքացումը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է հասարակական-քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանը:

«Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանությունը հնարավոր էր միայն հայկական կանոնավոր զինված ուժերի պարագայում: Հենց դրա համար էլ թուրքերը ըստ էության բանակ չունենալու պայման էին առաջ քաշում 1918թ.-ի Բաթումի պայմանագրով, հետո նաև 1920թ.-ի Ալեքսանդրապոլի պայմանագրով:

100 տարի հետո էլ թուրքական մոտեցումը չի փոխվել, տարվող քաղաքականությունը չի փոխվել: Դրա համար է կապիտուլյանտը խոսում զորակոչը վերացնելու, մի քանի տարին մեկ զորակոչիկին 3 ամսով զորակոչելու մասին: Սա հայկական կանոնավոր բանակի ոչնչացման թուրքական ծրագիր է՝ Հայաստանում իշխանությունը զավթած դավաճանների ձեռքերով: Ծրագիր, որը 100 տարի է՝ փորձում են իրականացնել թուրքերը:  Ծրագիր, որով հայկական զինված ուժերը թղթի վրա են միայն զինված ուժեր, իրականում ոչ մի բան են ու երբեք չեն կարող գործոն լինել տարածաշրջանային և ոչ մի խաղացողի հետ հարաբերություններում: Սա հավելյալ փաստ է, որ դավաճանների խմբակին Հայաստանում իշխանություն պահելու միակ շահառուն Անկարան ու Բաքուն են: Ուրիշ շահառու չկա»,- գրել է նա:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ