19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Վան Գոգի կտավը վերստեղծվել է 7 հազար դոմինոներից /վիդեո/

FlippyCat մականունով հայտնի վարպետը 11 ժամում հավաքել է հոլանդացի հանճարեղ նկարչի “Աստղային գիշեր” կտավը:

Արվեստի ամենահայտնի գործերից մեկը` հոլանդացի նկարիչ Վինսենտ վան Գոգի գլուգործոցը, վարպետը հավաքել է դոմինոյի 7 հազար կտորներից: Զարմանալի աշխատանքն ավարտին հասցնելու համար հեղինակից 11 ժամ է պահանջվել: 1889-ին նկարված կտավը հավաքելու համար վարպետն արդեն 2-րդ փորձն է արել: Առաջին տարբերակը փլվել է անզգույշ շարժումի հետեւանքով:

Ողջ գործընթացը նկարահանվել է տեսախցիկով, վարպետը տեսանյութում թողել է նույնիսկ իր բոլոր սխալները: Տեսանյութն արդեն 170 հազար դիտում է հավաքել համացանցում:

Աստղային գիշերը” FlippyCat-ի համար անձնական ռեկորդ  է դարձել: 2007-ին վարպետը դոմինոյի 4519 կտորներով հավաքել է Լեոնարդո դա Վինչիի “Մոնա Լիզա” կտավը:

http://youtu.be/hIAaX3m8dXs

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ