29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

ՀՀ-ի՝ «մեռած, բայց չթաղված» դիվանագիտության համար բացվում է նոր ֆրոնտ

images

Ծանոթացա Մինսկի խմբի համանախագահների նոր հայտարարությանը: Դետալներին կանդրադառնամ հետո, քանի որ տողատակերն ու մեսիջները աներևակայելի շատ են: Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:

«1. Հիմա մի բան է ակնհայտ: Բացվում է նոր էջ, ընդ որում, հին ձևաչափով, և ես շարունակում եմ պնդել, որ այս ձևաչափն ամենից ընդունելին է Հայաստանի և Արցախի համար: Այս ձևաչափի ցանկացած փոփոխություն բերելու է Թուրքիայի ուղղակի ներխուժման՝ որպես կողմ: Ակնհայտ է, համանախագահներն էլ դա չեն ուզում:

  1. Հայաստանի «մեռած, բայց չթաղված» դիվանագիտության համար բացվում է նոր էջ՝ նոր ֆրոնտ, աշխատելու համար:
  2. Ֆիքսում ենք անհամեմատ ավելի վատ ստարտային պայմաններ, քան ունեինք:
  3. Ֆիքսում ենք ազգերի ինքնորոշման իրավունքի վերաբերյալ ուղիղ մեջբերման բացակայությունը:
  4. Ֆիքսում ենք, որ այս բանակցությունները այս իշխանությունները նույնպես տապալելու են (ինչպես և ամեն ինչ վերջին 3 տարիներին) և մտածում ենք մեր ապագա անելիքների մասին:
  5. Եվ ամենակարևորը՝ «համանախագահները ընդգծում են, որ հատուկ ուշադրություն է անհրաժեշտ դարձնել վերջնական համապարփակ և կայուն կարգավորման համար` կողմերի կողմից քաջ հայտնի սկզբունքների և տարրերի հիման վրա:», այսինքն Ալիևի պնդումները, որ ԼՂ խնդիրն արդեն լուծվել է, համանախագահների կողմից հերքվում է»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ ՄԽ-ն հայտարարություն էր տարածել, որում մասնավորապես ասվում է. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ԼՂ հակամարտության կողմերին կոչ են արել իրենց հովանու ներքո, որքան հնարավոր է շուտ, վերսկսել բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը»:

 

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ