20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Բոլորիս համար խաչված եւ փրկություն բերած Քրիստոսին մտքում ունենանք եւ գործով քրիստոնյա լինենք

Հնարաւոր չէ համատեղել ծնողների, մանաւանդ մայրերի նկատմամբ տարփողումը, մեծ-մեծ խօսքերն ու այն վերաբերմունքը, որ կարօտից ու կորստից խենթացած մայրերն ու հայրերն են այս ամիսներին տեսնում․․․
Աստծուն սիրելու պէս է ծնողին սիրելը։ Ծնողին հայհոյելը կամ խփելը պատժւում էր մահուամբ այնպէս, ինչպէս Աստծուն հայհոյելը։ Ամէն հայ զինուորի ու նահատակի ծնող նաեւ ի՛մ հայր ու մայրն է, ամէն հայ քրիստոնեայ այդպէ՛ս պիտի ընկալի։
 
Մեր եղբայրների տառապած եւ ուժասպառ ծնողներին առանց խօսք գրկելն աւելին կասի, քան կցկտուր խաբելն ու անընդհատ զաւակներին տեսնելու յոյսը շահարկելը։ Կարգուկանոնը եւ օրէնքը պահելու նպատակը մարդկանց օգնելն է, ոչ թէ հոգեբանօրէն տանջելը։
 
“Որդեակնե՛ր, խօսքերով եւ լեզուո՛վ չսիրենք, այլ՝ գործով եւ ճշմարտութեամբ: Եւ հէնց դրանո՛վ ճանաչած կը լինենք, որ ճշմարտութիւնից ենք․․․” (Ա․ Յովհ․ 3:18-19):
 
Բոլորիս համար խաչուած եւ փրկութիւն բերած Քրիստոսի՛ն մտքում ունենանք եւ գործո՛վ քրիստոնեայ լինենք։ Զգոյշ լինենք, որ չստացուի կեղծաւորաբար, այլ սրտից իրապէս բղխող եւ յուսադրող Աւետիս
 
ՔՐԻՍՏՈՍ ՅԱՐԵԱՒ Ի ՄԵՌԵԼՈՑ
Նշան քահանա Ալավերդյան
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ