29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1009, մահվան՝ 31 նոր դեպք

CB7230C5-2CC4-49FA-9596-9E4D75D69809

Հայաստանում ապրիլի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1009 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 202 167-ի: 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 23 քաղաքացի, մահացածների թիվը 3720 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 8 դեպք: Ապրիլի 10-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 952 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 31 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 4672-ի: 

Մեկ օրում առողջացածների թիվը 1020 է, ընդհանուր առողջացածներինը՝ 181 180, փաստացի բուժվողներինը՝ 16 315 (մեկ օրում նվազել է 42-ով): Մեկ օրում արվել է 4829 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 899 290 թեստ:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ