24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մանկական ուռուցքաբանության կենտրոնը անհրաժեշտ սարքավորումների պակաս ունի

‘Շատ քիչ ապահովագրված hիվանդներ ենք ունենում , պետական ներդնումները բավարար չեն, մեր կենտրոնը այս շաբաթ չի կարողանում մուծումներ անել և մենք լուրջ խնդիրներ ունենք այս պահին’,-այսօր ‘Հենարան’ ակումբում ասաց Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Մանկական ուռուցքաբանության բաժանմունքի ղեկավար Գրիգոր Բադալյանը: Կենտրոնը նաև դեղորայքի, բժշկական սարքավորումների խնդիրներ ունի: Բացի դա մանկական ուռուցքաբանի աշխատավարձն է բավական ցածր: ‘Նորմալ ընտանիքն այդ աշխատավարձով երկու-երեք օր կապրի: Այդ պատճառով էլ կադրերի պակաս ունենք’,-նշեց Բադալյանը: Այս խնդիրների լուծման համար անհրաժեշտ է, որ պետությունը մանկական ուռուցքաբանությանը վերաբերի որպես առանձին խնդիր և դրա համար կառավարության առանձին ծրագիր լինի:

Այս ոլորտում աշխատանքներ է տանում ‘Նվիրիր կյանք’ բարեգործական հիմնադրամը, որի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահն է ՀՀ Առաջին տիկին Ռիտա Սարգսյանը: Ոռուցքաբանի խոսքով` այս հիմնադրամի ծրագրով հիվանդ երեխաների դեղորայքն է ապահովվում, որոշ երեխաներին արտերկրում բուժվելու ծախսերն են հոգում: Արտերկրում բուժվելու համար մեկ երեխայի համար անհրաժեշտ է մոտ 100 հազար եվրո: Հայաստանում մինչև հոկտեմբերի մեկը պետպատվերի շրջանակներում այս բուժումն անվճար էր, իսկ արդեն հիմա գործում է է համավճարի կարգը:

Բադալյանը հայտնեց նաև, որ իրենց կենտրոն տարեկան 80-100 չարորակ ուռուցքով երեխա է դիմում: Նրանց քառորդ մասը ունենում է արյան քաղցկեղի հիվանդություն: Նախկինում հիվանդների մեծամասնությունը Շիրակից էին գալիս, իսկ հիմա ավելի շատ Արարատի մարզից են:

 

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ