18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Բոլոր պաշտոնյաները պատվաստ­վում են «Սպուտնիկ \/»-ով, իսկ շարքային քաղաքացուն դեմ են տալիս «Աստրազենեկան»․ Իրավունք

«Իրավունքին» հասած տեղեկությունների համաձայն՝ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի մայրը՝ Դեղագիտական ասոցիացիայի նախա­գահ և «Արմֆարմացիա» դեղագործական ընկերության տնօրեն Մարգարիտա Վար­դանյանը, օրերս պատվաստվել է կորոնավիրուսային հիվանդության դեմ ռուսա­կան «Սպուտնիկ V» պատվաստանյութով:

Այս ամենն ուշագրավ է այն առումով, որ «Սպուտնիկ V» պատվաստանյութն 90 % պաշտպանություն ունի և համարվում է լրիվ անվտանգ, համենայնդեպս մինչ օրս ոչ մի դեպք չի գրանցվել վատ արդյունքով: Մինչդեռ, ի տարբերություն առողջապահության նախարարի մայրիկի` ՀՀ քաղաքացիների վրա այսօր, այսպես ասած, «սաղացնում են» բրիտանա­կան ծագմամբ «Աստրազենեկա» պատվաս­տանյութը, որն ընդամենը 75% տոկոս պաշտպանություն ունի, էլ չասենք վտանգ­ների մասին, եվրոպական երկրներում տասնյակ մահեր են գրանցվել, ինչպես նաև եղել են դեպքեր, որ թրոմբ է առաջացրել և այլ խնդիրներ:

Օրինակ՝ Նորվեգիայում մահա­ցել է «Աստրազենեկա» պատվաստանյութով պատվաստված բժիշկը: Ի դեպ, Գերմանիա­յի կանցլեր Անգելա Մերկելն ընդհանրա­պես արգելել է իր երկրում այդ պատվաստա­նյութով ներարկել 60-ից բարձր տարիք ունե­ցող մարդկանց, քանի որ այն վտանգավոր է, հատկապես այդ տարիքի համար:

Ըստ էության, ստացվում է, որ մեր հայրե­նի Առողջապահության նախարարությունը բոլորովին մտահոգ չէ իր քաղաքացու կյանքի և անվտանգության համար, մինչդեռ իրենց հարազատների վրա նման «փորձարկումներ» չեն կատարում: Հիշեց­նենք, որ «Սպուտնիկ V» պատվաստանյութ Հա­յաստան չի մտել, միայն կիրառվում է «Աստրազենեկան»: Բայց, արի ու տես, որ վերին օղակներում, փաստորեն, իրենց հարազատների համար գաղտագողի կիրառում են «Սպուտնիկ \/»-ն:

Դեռևս նա­խորդ տարի նոյեմբերին ՌԴ-ի առողջապա­հության նախարար Միխայիլ Մուրաշկոյի կողմից Հայաստանին, որպես նվիրատվու­թյուն, տրվել էին կորոնավիրուսային հիվան­դության դեմ «Սպուտնիկ V» պատվաստա­նյութի օրինակներ: Եվ այդ ժամանակ առա­ջինը պատվաստվել էր Առողջապահության նախարարության ղեկավար անձնակազմը` արդեն նախկին նախարար Արսեն Թորոսյանի գլխավորությամբ: Եվ ուրեմն` ստացվում է` բոլոր պաշտոնյաները պատվաստ­վում են «Սպուտնիկ \/»-ով, իսկ շարքային քաղաքացուն դեմ են տալիս «Աստրազենեկան», որովհետև հավանաբար այն ավելի էժան է, կամ, պարզապես, վերևներում ատում են սեփական ժողովրդին։

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում։ 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ