24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Զարթնել է պետք թմբիրից, մենք կործանման եզրին ենք. Սոֆյա Հովսեփյան

ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորև.

«Քարվաճառը մերը չէր… աշխարհը կասի արագ – արագ հետ տուր …

Աշխարհը Վանն էլ մերը չհամարեց,Կարինն ու Մուշն էլ , Շուշին ու Հադրութն էլ , որովհետև դուք մերը չեք ճանաչում , որ ատամներով պահեք …

Երբ շատ ցեղեր ու ցեղային միավորներ դեռ չէին կազմավորվել , մենք ունեինք պետություն , մենք ունեինք առաջնորդ ,մենք ունեինք Ծովից Ծով Հայաստան … կորցրեցինք , որովհետև շատերը չկարևորեցին պետականություն ունենալու առաջնահերթությունը , փաստի կարևորությունը , քանի որ դեռ քոչվորի հոգեբանության մեջ էին … Դարեր անցան , 30 տարի առաջ կրկին պետություն դարձանք , այն էլ անկախ պետություն , բայց դեռ շատերը քոչվորի հոգեբանությամբ են ապրում …

Քոչվորի…

Որտեղ հաց, այնտեղ կաց …

Խելամիտ մարդի՛կ, համախմբվել է պետք ու բոլոր քաղաքական ուժերից դուրս , պետք չի ստեղծել քաղաքական ուժ , այլ պետք է ցույց տալ , որ բացի էս թրքասեր , քոչվոր մասսայից , Հայաստանում ապրում մի հզոր Ազգ…

Ես երբեք ինձ այսքան թևաթափ չեմ զգացել , բայց գիտակցում եմ , որ իրավունք չունեմ …

Զարթնել է պետք թմբիրից , մենք կործանման եզրին ենք …

Գիտեք ո՞րն է սարսափելին , որ կեղծիքին ու սուտը լցնում են չկարդացող , միայն օրվա հացի մասին մտածող մարդկանց ականջը և վաղը իրենք են ընտրելու մեր երկրում՝ մեր ապրելու իրավունքը …

Ես համաձայն չեմ այս իրավիճակին , չեմ հարմարվելու՝ թեկուզ կյանքի գնով…

Զարթնի՛ր, լաո՜….»:

 

 

 
 15  0
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ